Սեբաստացու օրեր. Նոյեմբերի 5-10

Նոյեմբերի 5

Այց դեպի Ագարակ

Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Նպատակը և խնդիրները՝

  • 《Ուսումնական Ագարակ 》 նախագծի շրջանակներում կատարել այց դեպի Ագարակ
  • Նպաստել  հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
  • Ձեռք բերել տեղեկատվություն կենդանիների խնամքի մասին
  • Հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը և հոգեբանական մի շարք խնդիրներ,  ձեռք բերել ինքնավստահություն և դրական հույզեր
  • Բնապահպանական աշխատանք կատարել Ագարակում:

Ընթացքը՝

  • Ուղևորվում ենք դեպի Ագարակ
  • Ծանոթացում Ագարակին և 《տեղի բնակիչներին》
  • Սովորողները  անհրաժեշտ տեղեկատվություն են ստանում կենդանիների և նրանց խնամքի առանձնահատկությունների մասին
  •  Ապա սովորողները ինքնուրույն խնամում և կերակրում են կենդանիներին, իրականացնում  բնապահպանական աշխատանք
  • Մեր այցերը դեպի Ագարակ կկրեն շարունակական բնույթ (շաբաթը մեկ անգամ)

Արդյունքը՝

  • Մարդ-կենդանի կապի ձևավորումը և պահպանումը սովորողների մոտ:
  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Նոյեմբերի 6

Մարզատոն

Համատեղ նախագիծ

Նախագծի հեղինակներ՝ Նարինե Պողոսյան, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Նունե Խաղիկօղլյան, Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցների երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Նպատակը և խնդիրները՝

  • Իրականացնել մարզական խաղեր տարատարիք սովորողների հետ
  • Նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը
  • Նպաստել դիմացկունության, ճարպկության, ցատկունակության, արագավազության , շարժունակության զարգացմանը
  • Նպաստել ուշադրության, հիշողության կենտրոնացմանը
  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը
  • Բացահայտել նոր մարզական  խաղեր:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ

Ընթացքը՝

  • Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ  նրանց  օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական  հետաքրքրությունները:

Մարզական խաղերի նկարագրություններ՝

  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և  գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին՝ արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:

Արդյունքը՝

  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Նոյեմբերի 7

Այց Ջերմոց-լաբորատորիա

Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Նպատակը և խնդիրները՝

  • Սեբաստացու օրերին ընդառաջ այց կատարել Ջերմոց-լաբորատորիա
  • Զարգացնել սովորողների գիտելիքները բուսաբուծությունից, ծանոթացում բույսերին
  •  Սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը, աճեցնել և խնամել բույսեր
  • Իրականացնել աշխատանքներ սերմնահավաք, այգու բույսերին ապաստարանիմ թաղարը նախագծերի շրջանակներում
  • Հավաքել դպրոցի և հարակից այգիների ծաղիկների սերմերը
  • Դասասենյակում թաղարային բույսերի աճեցում:

Ընթացքը՝

  • Նախ և առաջ ուսուցիչը սովորողներին ծանոթացնում է նախագծին
  • Ապա ուղևորվում ենք Ջերմոց-լաբորատորիա
  • Սովորողները տիկին Շողիկի օգնությամբ ստանում են  անհրաժեշտ տեղեկատվություն բույսերի մասին
  • Ապա  հավաքում ենք դպրոցի և հարակից այգիների ծաղիկների սերմերը
  • Սովորում ենք ճիշտ խնամել և աճեցնել  բույսեր, ինչպես նաև հետևողականորեն խնամել:

Արդյունքը՝

  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Նոյեմբերի 8

Քաղաքային տրանսպորտ՝ մետրո

Օրը՝ 08. 11. 18

Ժամը՝ 09:20-13:30

Մասնակիցներ՝   Հյուսիային դպրոցի 2.2 դասարանցիներ

Նպատակը՝ ճանաչել, ծանոթանալ Երևանի մետրոպոլիտենին, դրա պատմությանը,  կայարանների անվանումներին, դրանց պատմությանը, սովորել ճիշտ օգտվել տվյալ տրանսպորտային միջոցից։

Ճամփորդության ընթացքը՝

Սովորողների հետ քայլքով հասնում ենք Սեբաստիա փողոց, նստում տրոլեյբուս, գնում Գարեգին Նժդեհի հրապարակ: Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ»  կայարանի տոմսարկղից գնում ենք երթևեկության  ժետոնը։ Ընթերցում ենք գրված ցուցանակները, ազդանշանները, լսում ենք և կիրառում շարժասանդուղքից օգտվելու կարգը, լսում, ընթերցում, կողմնորշվում ենք   գնացքի երթևեկության ուղղությունը։ Երթևեկում ենք մինչև Մարշալ Բաղրամյան կայարան, զբոսնում ԱԺ այգում, քայլքով հասնում Օպերա, ապա Հանրապետության Հրապարակ, որտեղից էլ մետրոյով գալիս ենք Գարեգին Նժդեհի կայարան, ապա ավտոբուսով գալիս ենք կրթահամալիր: Ճամփորդության ընթացքում սովորողները «Իմ Երևան» նախագծի շրջանակներում լուսանկարում են քաղաքի ամենատպավորիչ փողոցները, ծառերը, շենքերը, արձանները:

Արդյունքը՝ դասարանանական բլոգում հրապարակել պատում նախագծի մասին, սովորողների ֆոտոշարերը:

Նոյեմբերի 9

《Սեբաստացիները նկարում են իրենց  կրթահամալիրը》

Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ:

Նպատակը և խնդիրները՝

  • Սեբաստացիները նկարում են  կրթահամալիրի իրենց սիրելի անկյունը, վայրը, ընկերոջը, սիրելի ուսուցչին
  • Ամրապնդել սերը և հոգատար վերաբերմունքը  կրթահամալիրի նկատմամբ
  • Պարզել թե ինչ փոփոխություններ կցանկանային լիներ կրթահամալիրում
  • Սովորողների մոտ խթանել կրթահամալիրի մի մասնիկ լինելու գաղափարը
  • Սովորողների մոտ զարգացնել  սեբաստացի լինելու կարևորության գիտակցումը
  •  Նպաստել ստեղծագործական երևակայության, նկարչական հմտությունների զարգացմանը:

Ընթացքը՝

  • Սեբաստացիներին պատմում ենք իրենց  կրթահամալիրի մասին
  • Որից հետո սովորողները նկարում են կրթահամալիրի իրենց սիրելի վայրը, ընկերոջը
  • Ապա նկարն ավարտելուց հետո սեբաստացիները պատմում են իրենց նկարի մասին:

Արդյունքը՝

  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Ցուցահանդես՝

  • Իմ սեբաստացի ուսուցիչը:

Նոյեմբերի 10

Տոնական հարիսայի ծես-հյուրասիրություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s