Ջերմոց լաբորատորիայի և ուսումնական Ագարակի դերը երկարացված օրվա կազմակերպման գործընթացում

Երեխան ծնվելու րոպեից արդեն ոչ թե դաստիարակի, այլ բնության աշակերտն է. դաստիարակը սոսկ ուսումնասիրում է նրան այս առաջին ուսուցչի ձեռքի տակ և հետևում, որ ապարդյուն չանցնի բնության հոգածությունը։ Ժան ժակ Ռուսո

Պողոսյան Նարինե սովորողից ընկեր Նարինե անցումն այդքան էլ հեշտ չէր:
« Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն ավարտելուց տարիներ անց աշխատում եմ Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ որպես երկարացված օրվա կազմակերպիչ։
Կրթահամալիրում աշխատանքային գործունեությունս սկսել եմ 2017թ-ից, մեկ տարի աշխատել եմ ուսուցչի օգնական։ Տեսնելով ուսուցչի բարդ և կարևոր գործունեությունը, մասնակից լինելով դրան, սովորելով և ինքնակրթվելով, ինքս էլ ցանկություն ունեցա աշխատել երկարացված օրվա կազմակերպիչ։ Ստանալով տնօրենի ու աշխատակազմի վստահությունը՝ սկսեցի բազմազբաղ գործունեությունս:

Երկարացված օրվա կազմակերպումը ինքնին բազմաբովանդակ գործունեություն է և յուրաքանչուր գործունեթյուն ունի զարգացնող, ուսուցողական և թերապևտիկ կարևոր նշանակություն, դրանք նպաստում են սովորողների ստեղծագործական մտքի, երևակայության, բանավոր խոսքի, հաղորդակցման, տեխնոլոգիական, մարզական հմտությունների զարգացմանը։ Երկարացված օրը ենթադրում է գործունեության տարբեր ձևեր, որոնք պետք է համապատասխանեն սովորողների տարիքային առանձնահատկություններին և հետաքրքրություններին։ Իրականացվող նախագծերից ուսուցողական և թերապևտիկ նշանակությամբ առանձնացրինք ՝ ջերմոց- լաբորատորիան «Ծաղկաձոն» նախագծով և
« Ուսումնական Ագարակ» նախագիծը։

« Մխիթար Սեբաստացի»
կրթահամալիրն ունի մեծ ջերմոց- լաբորատորիա։ Այն կրթահամալիրի սովորողներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու հետաքրքիր բույսերին և կենդանիներին, օգտակար ու վնասակար հատկություններին, խնամքին, նրանց բնականոն աճին և զարգացմանը։ Այս ամենով հանդերձ, ջերմոց — լաբորատորիան գրավում է սովորողների ուշադրությունն ու հետաքրքրասիրությունը, դառնում նրանց համար սիրելի վայր։ Դա էր պատճառը, որ որոշեցի նրանց համար ստեղծել հնարավորություն, որ կարողանան մասնակից դառնալ բույսերի և կենդանիների «նոր կյանքեր» ստեղծելու գործին։ Այդ ամենի համար հարկավոր եղավ նախագիծ կազմել, որը անվանեցի «Ծաղկաձոն»: Նախագիծը իրականացնելիս իմ առջև նպատակ էի դրել հնարավորություն ստեղծել երեխաների համար, որ կարողանան զարգացնել իրենց գիտելիքները բուսաբանությունից, ճանաչեն բույսերը, անմիջական մասնակցություն ունենան բույսերի վերատնկամանը, աճեցնեն ու խնամեն դրանք։ Այցելությունների ընթացքում սովորողներին բույսերից բացի, գրավում էին նաև հատկապես «տեղի բնակիչները»՝ կրիաները, ծովախոզուկները, ձկները և գերմանամկները։

«Ծաղկաձոն» նախագիծը իրականացրել ենք մի քանի փուլով: Նախագծի ստեղծման համար շատ կարևոր էին երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարները ջերմոց-լաբորատորիայում, տիկին Շողիկի ուղղորդումները: Սովորողներին միայն ասել, որ բույսերը մեր կյանքում կենսական մեծ նշանակություն ունեն, և մեզանից յուրաքանչյուրը պետք է հոգատար վերաբերմունք ցուցաբերի նրանց նկատմամաբ, շատ բան չի փոխանցի նրանց: Շատ ավելի կարևոր է սովորողների մոտ զարգացնել բույսերի նկատմամբ խնամքը և ուշադրությունը, և հենց այդ նպատակին էին ծառայում մեր սեմինար-պարապմունքները: Սեմինարների ընթացքում տիկին Շողիկը մեզ ծանոթացրեց բույսերի տեսակներին, դրանց բուժիչ հատկություններին, ինչն էլ հետագայում որոշ չափով կիրառեցի իմ նախագծում:
«Ծաղկաձոն» նախագծի առաջին փուլում նախատեսված էր ծաղիկները կտրոններից արմատակալեցնել: Տիկին Շողիկը ներկայացրեց, թե ինչպես կարելի է սուրճի և լիմոնի նոր ծառեր ստանալ, որի ընթացքում սովորողները մեծ ուշադրությամբ լսում էին ու տալիս իրենց հետաքրքրող հարցերը: Երկրորդ փուլում մեր տնկած և արդեն արմատակալած բեգոնիա և խորդենի բույսերը վերատնկեցինք համապատասխան թաղարների մեջ: Այս փուլում ևս տիկին Շողիկը ջանք չէր խնայում, որպեսզի երեխաները հնարավորինս մանրամասն տեղեկանային կատարվող գործողությունների մասին: Նախագծի ամփոփիչ փուլերում նախատեսել եմ բույսերի վերատնկման շարունակությունը, որը այս պահին ընթացքի մեջ է, իսկ դրա ավարտից հետո սովորողները այն պետք է թաղարներով նվիրեն իրենց դասավանդող ուսուցիչներին:


Այս ամենի արդյունքում սովորողները հնարավորություն են ստացել նախագծի՝ վերը նշված նպատակները իրականություն դարձնել: Նախագծի ընթացքում ինքս ստեղծել եմ ֆոտոպատումներ, պատումներ, տեսաֆիլմեր, և դրանք հրապարակել եմ իմ բլոգում:

Երեխաներին «Այց ջերմոց-լաբորատորիա» նախագծի չափ հետաքրքրեց նաև «Այց ուսումնական ագարակ»-ը, որը ևս իրականացնում ենք երկարացված օրվա ընթացքում: Նախագծի նպատակն էր հոգատար վերաբերմունք ձևավորել կենդանիների նկատմամբ,
հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը և հոգեբանական մի շարք խնդիրներ, ձեռք բերել ինքնավստահություն և դրական հույզեր։ Նախագծի իրականացման համար յուրաքանչյուր երկուշաբթի այցելում ենք ագարակ, կերակրում և խնամում մեր սիրելի կենդանիներին։ Սկզբում մի փոքր դժվար էր, կային սովորողներ, որոնք վախենում էին ձիերից, անհարմարություն էր առաջանում կերակելիս։ Բայց հաճախակի դարձած այցերից հետո Հյուսիսային դպրոցի համարձակ սովորողները հաղթահարեցին իրենց վախերը և կարողացան ճիշտ կերակրել և շոյել ձիերին։ Կենդանասեր ճամբարականները իրենց հետ բերում էին մրգեր, բանջարեղեն, խնամքով կերակրում էին և հետևում, որ ոչ մի կենդանի առանց սնունդի չմնա։ Չնայած այն բանին, որ նախագծի իրականացումը դեռ շարունակվում է, մենք ժամանակի ընթացքում հասցրել ենք հետևություններ անել և հասկանալ, որ յուրաքանչյուր կենդանու հետ շփումը մեզ դարձնում է ավելի հոգատար, ուշադիր, բարի և ինքնավստահ։

Նմանատիպ նախագծերը հետարքրքացնում են ուսումնական առօրյան։ Դրանց ընթացքում տրվող փոքրիկ տեղեկություններն ու գաղտնիքները երեխաներին դարձնում են ավելի ինքնավստահ, հետաքրքրասեր, որոնող և ուսումնասիրող։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s