Ամառային ճամբարի առաջին օրը Հյուսիսում.Պատրաստում ենք կավե շենքեր

Այսօր՝ ամառային ճամբարի առաջին օրը, «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» ուսումնական նախագծի շրջանակներում երկարացված օրվա ճամբարականների հետ պատրաստեցինք կավե շենքեր։ Ընկեր Ալիսայի օգնությամբ սովորողները սկսեցին պատրաստել իրենց պատկերացրած և երևակայած կավե շենքերը։ Աշխատանքը հետաքրքիր էր ճամբարականների համար, նրանք ոգևորությամբ աշխատեցին և անհամբեր սպասում են կավե շենքերը գունավորելուն։ Երեխաների մոտեցումը աշխատանքին հետաքրքիր էր և յուրովի։

Ավելին՝ տեսանյութում

Գունավորում ենք կավե շենքերը