Թափոնների վերամշակումը ընդլայնվում է

Երկուշաբթի օրը ճամբարը ներգրավվեց թափոնները պահոցներից դեպի բեռնատար մեքենան տեղափոխելուն։Հյուսիսի թուղթը, որի մեծ

 մասը Հայ Բիզնես բանկի աղացած թուղթն է, Մարի Միքայելյանի մեքենայով տեղափոխեցինք գրադարան։ Վարձել էինք մի մեքենա, ով առաջին անգամ էր համագործակցում մեզ հետ։ Պարզվեց, որ վարորդը կրթահամալիրի ծնող է և շատ հանդուրժողականորեն մեզ տրամադրեց չորս ու կես ժամ՝ ողջ թափոնները դպրոցից դպրոց հավաքելու և վերաշակման ուղարկելու համար։ Մեքենան առաջինը գնացել էր էկոզինվոր Նատալի Մովսիսյանի շենք՝ Արաբկիր թաղամաս ևՆատալիի մայրիկի օգնությամբ բարձել թափոնները։ 


Հյուսիսում սովորողները՝ «Կանաչ լանջ» նախագծի շրջանակում հնձած և չորացրած խոտը կշռեցին և տեղափոխեցին ընկեր Վահրամի մեքենայի մեջ, որը ուղևորվեց դեպի Ագարակ։ Թաց վիճակում խոտը 36 կգ էր, իսկ չոր վիճակում՝ 17 կգ։ Միևնույն ժամանակ ճամբարականները բեռնատարի մեջ բարձում էին Հյուսիսի պահոցի ողջ թափոնը։ Հասցրեցինք վերցնել մեր «Թափոնների կառավարում» նախագծի մասնակից համար 76 սաների տեսակավորած թափոնը։ 

Ունեինք պայմանավորվածություն՝ առաջին անգամ հանձնելու  ապակին՝ իհարկե ոչ անմիջապես վերամշակողին։ Այն մեր տարածքում էր․ գտնվում էր Օհանով փողոցի վրա։ 

Մենք այս անգամ աղբամանից փրկեցինք 120 կգ ստվարաթուղթ և 124 կգ պլաստիկ։ 4000 դրամի կոտրած ապակի, շշեր և տարաներ։

Մեքենայի համար վճարեցինք 7000 դրամ, իսկ Թափոնների կառավարման ֆոնդին փոխանցեցինք 13000 դրամ և ծախսեցինք չորս ու կես ժամ։

Համակարգեց՝ Հայկուհի Հովհաննիսյանը

Մեր հագեցած օրը տեսանյութում՝

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s