Ամառային ուսումնական ճամբար․ օգոստոսի 5-9

Ամառային ուսումնական ճամբարի կազմակերպման նախագիծ

Հյուսիսային  դպրոց-պարտեզը հրավիրում է բոլոր այն երեխաներին, ովքեր սիրում են լողալ, հեծանիվ վարել, ճամփորդել, ստեղծագործել, նկարել, մարզվել, շախմատ խաղալ, ընթերցել, երգել-պարել…

Ճամբարի ղեկավար՝  Նարինե Պողոսյան

Նախագծի տևողությունը` Օգոստոսի 5-9
Նախագծի իրականացման վայրը` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոց
Նախագծի մասնակիցներ`  տարատարիք ճամբարականներ

Էլ. հասցե՝ narrinepoghosyan@mskh.am
Հեռ.`098 80 31 97
Հասցե՝  ՀԱԹ, Րաֆֆու 69/1, հեռ. 010.73.52.10
Ճամբարի գործունեությունը՝  երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09.00-16.00
Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր արևային գլխարկ, ջրի շիշ
լողազգեստ, լողաթափ, լողի գլխարկ, լողի ակնոց սրբիչ և
զարգացնող խաղեր ունենալը:

Նախագծի նպատակը և խնդիրները

  • Ամառային-ճամբարային գործունեության կազմակերպում տարատարիք երեխաների հետ, ճամբարականների ստեղծական, ամառային ուրախ միջավայրի ապահովում
  • Ուսումնական, ստեղծագործական, հետազոտական աշխատանքների միջոցով կարողությունների և հմտությունների փոխանցում, ձևավորում
  • Լողալու, մարզվելու, ճամփորդելու, նկարելու, շախմատ խաղալու կարողությունների և հմտությունների ձևավորում
  • Գործունեության տարբեր ձևերի միջոցով ստեղծագործական մտքի, երևակայության, բանավոր խոսքի զարգացում

 ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Յուրաքանչյուր շաբաթվա համար նախապես  կայքում, ենթակայքում և ճամբարի ղեկավարի բլոգում հրապարակվում է ճամբարային շաբաթվա  նախագիծը: Յուրաքանչյուր ճամբարային օրվա ավարտին ճամբարի ղեկավարը իրականացնում է  օրվա ամփոփում՝ նկարաշարի, տեսանյութի, կամ պատումի տեսքով:

Բացօթյա լողավազանից օգտվելու կարգը

Գործունեության ձևեր

  • միջավայրի խնամք, պարտիզապուրակային գործունեություն,
  • թափոնների տեսակավորում
  • նկարչական-տեխնոլոգիական գործունեություն
  • ամառային ընթերցանություն+քննարկում
  • լող, ջրային խաղեր, մարզական խաղեր, ջրացատկ, լողափային, բակային-ազգային խաղեր,
  • մարմնամարզություն, հեծանվավարություն
  • Այլընտրանքային նկարչություն, կավագործություն
  • Այց ուսումնական Ագարակ, ձիավարություն
  • Այց Ջերմոց-լաբորատորիա

Լուսաբանումը՝ ամեն օր՝ ճամբարի ղեկավարի բլոգում. ենթակայքում

Օգոստոսի 5, երկուշաբթի

9:00-9:40՝ Ճամբարականներին ընդունում, հաշվառում, ճամբարային ընդհանուր պարապմունք, մարմնամարզություն

9:40-10։20 Շրջակա միջավայրի խնամք, « Կանաչ լանջեր » նախագծի իրականացում

10։20-11։00- Հեծանվավարություն

11:00-11։30-նախաճաշ

11։40-14։00-Այց Ագարակ, ձիավարություն, լող

14։00-14։20-հանգստի ժամ

14։30-14։50-ընդմիջում

14։50-15։40-Լող

15:40-16:00` օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 6, երեքշաբթի

9:00-9:40՝ Լողափի բացում. ճամբարականներին ընդունում, հաշվառում,  ճամբարային ընդհանուր պարապմունք, մարմնամարզություն

9։40-10։10-նախաճաշ

11։00-12։40 -Այց Հարավային դպրոց-պարտեզ

12։40-13:30— Ընթերցանություն+նկարչություն սպիտակաձավարով

13։40-14։20-Լող

14։30-15։00- Ընդմիջում

15։00-15։40- Բակային խաղեր

15:40-16:00` օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 7, չորեքշաբթի

9:00-9:30՝ Լողափի բացում. ճամբարականներին ընդունում, հաշվառում, ճամբարային ընդհանուր պարապմունք

9:30-10։30  Շրջակա միջավայրի խնամք՝ «Կանաչ լանջեր» նախագծի իրականացում

10:30-11:00-նախաճաշ

11։30-12։40- Բնանկար բնության գրկում

13։00-13։30- Պատրաստում ենք պոպկորն

13։30-14։20-Լող

14:30-14:50՝-  ճաշ

14:50-15:40- Աղանկարչություն, նկարում ենք մեր հույզերը, ապա մեր երազանքները

15:40-16:00՝ օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 8, հինգշաբթի

9:00-9:40՝ Լողափի բացում. ճամբարականներին ընդունում, հաշվառում,  ճամբարային ընդհանուր պարապմունք, մարմնամարզություն

09:40-10։10- Շրջակա միջավայրի խնամք՝ «Կանաչ լանջեր»նախագծի իրականացում

10:10-10։50՝ -պատրաստում ենք կավե մրգեր

10։50-11։20- նկարում ենք հույզեր

11։30-11:50-ընդմիջում

12։00-12։20- պատրաստում ենք ադի-բուդի

12։30-13։15- Լող

13:20-14:00- Ընթերցանության ժամ-Ջանիի Ռոդարի

14։50-15։40-աղանկարչություն

15:30-16:00` օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Օգոստոսի 9, ուրբաթ

9:00-9:30՝ Լողափի բացում. ճամբարականներին ընդունում, հաշվառում,  ճամբարային ընդհանուր պարապմունք

9։40-10։00-քայլքով գնում ենք Մայր դպրոց

10:00-11:00- Մարզական-էստաֆետային խաղեր Մայր դպրոցում

11։20-11։45-ընդմիջում

12։00-13։00-Այլընտրանքային նկարչություն

13:00-13:40-Լող

13։40-14։20- Ընթերցանության ժամ-Ջանիի Ռոդարի

14:30-14:50- ճաշ

14:50-15։40- Լող,ջրային խաղեր

15:40-16:00` օրվա ամփոփում, ճամբարականների ճանապարհում

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s