« Ես» ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը՝ Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը /յուրացմանը/, անհրաժեշտ փոխհարաբերությունների /սովորող-սովորողներ, սովորող-ուսուցիչ/ հաստատմանը՝ զարգացնելով սովորողների ինքնուրույնությունն ու ինքնասպասարկման հմտությունները: 

Խնդիրները`

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Գրավոր ճիշտ, գրագետ խոսքի կարողությունների զարգացում
  • Մեդիահմտությունների կիրառում և զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Հաղորդակցական հմտությունների զարգացում
  • Համագործակցային հմտությունների զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում

Տևողությունը՝ օգոստոսի 30-ից մինչև սեպտեմբերի 15

Միջավայրը՝ դասասենյակ, բակ-պարտեզ, մարմնամարզական դահլիճ, տուն /ընտանիք/, մեդիատիրույթ /բլոգ, ենթակայք, կայք/:

Անհրաժեշտ գործիքները՝

  • անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետ, ձայնագրիչ, տեսախցիկ,
  • համակարգչային ծրագրեր /Paint, Smart էլեկտրոնային գրատախտակ, Word, Movie Maker/
  • թղթեր /գունավոր, տարբեր հաստության ու չափի/,
  • գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստելին

Ուսումնական գրականության

  • Սովորողների ինքնապատումներ
  • Աթաբեկ Խնկոյան «Ես»
  • Աթաբեկ Խնկոյան «Չալ կաչաղակը»
  • Ղազարոս Աղայան «Մանուշակը»
  • Աթաբեկ Խնկոյան «Խխունջն ու սունկը»

Հիմնական թեմաները՝

  • Ես
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը
  • Իմ բակը, քաղաքը /գյուղը/, երկիրը

Գործունեության ձևեր՝

Մայրենի լեզու

  • Պատմել /գրավոր/ իր, իր ընտանիքի մասին՝ հաղորդելով կոնկրետ տվյալներ
  • Մի քանի բառով նկարագրել ու բնութագրել իրեն ու մյուսներին
  • Կարդալ, հասկանալ պատմությունը
  • Հարցերի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա հավաքել տվյալ թեմայի վերաբերյալ
  • Գրական ստեղծագործություններ ընթերցել, քննարկել

Մեդիահմտությունների կիրառում

  • Աշխատում է Paint ծրագրով /նկարում է իրեն/: Աշխատանքին անուն է դնում, պահպանում է և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում
  • Աշխատում է Word ծրագրով: Մուտքագրում է տեքստը, անուն դնելով՝ պահպանում է  և էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկում
  • Աշխատում է PowerPoint ծրագրով: Մուտքագրում է, լուսանկար է տեղադրում, նոր սլայդեր է բացում:

Կերպարվեստտեխնոլոգիա

  • Նկարում է իրեն, իր ընտանիքի անդամներին, իր դպրոցը կամ տունը
  • Նկարում է իր դիմանկարը

Կավագործություն

  • Կավով պատրաստում է իրեն, իր ընտանիքի անդամներին

Այլընտրանքային նկարչություն

  • Աղի կամ սպիտակաձավարի վրա ճամբարականները նկարում են իրենց երազանքները

Արդյունքները կհրապարակվեն իմ ուսումնական բլոգում։

Նախագծի արդյունքները՝

Պատրաստում ենք պլաստիլինե դեմքեր

Իմ դիմանկարը

Տեխնոլոգիական գործունեություն

Աշխատանք կավով

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s