
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի երկարացված օրվա սովորողներ
Պատասխանատուներ՝ Նարինե Պողոսյան և Շողիկ Պողոսյան
Վայրը՝ Քոլեջ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, դպրոցի բակ, խմբասենյան
Նախագծի տևողությունը՝
Հիմնականում երկու ամիս, տեսչական աշխատանքները ամբողջ տարի:
Նպատակը և խնդիրներ՝
1. Կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողների հետ աճեցնել և խնամել թաղարային բույսեր
2. Վաղ հասակից սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը
3. Նպաստել ինքնուրույն անհատի ձևավորմանը
4. Ունենալով սեփական թաղար աճեցնել բույսը կտրոնից և հետևել արմատակալման ընթացքին։ Այնուհետև անհրաժեշտ է բույսը տնկել իր իսկ անհատական թաղարի մեջ (հողով) և հետևել նրա աճմանը:
5. Սովորողներին փոխանցել բույսերի բազմացման և խնամքի տեխնոլոգիական հմտությունները։
Արդյունքում
1. Մեր խմբասենյակում կունենանք սեփական ձեռքերով աճեցրած թաղարով բույսեր
2. Հոգատար անհատի ձևավորում, ով տիրապետում է բույսերի բազմացման և խնաքի տեխնոլոգիական հմտություններին
3. Ունենալ էկոլոգիապես մաքուր կանաչ սենյակներ:
Նախագիծը իրականացնելու համար
1. Ձեռք բերել միանման թաղարներ
2. Թաղարի վրա անել նշումներ, կամ աշխատանքային գործընթացի ժամանակ արված նկար փակցնել(տեխնոլոգ-դասավանդողի միջամտությամբ)
3. Սահմանել մշտական տեսչություն արդյունքներին հետևելու համար։
Նախագիծը՝ « Գարդենիա» ակումբից
Իրականացված աշխատանքները՝
Իրականացնում ենք «Իմ թաղարը » նախագիծը