Այսօր երկարացված օրվա ճամբարականների հետ իրականացրեցինք քայլք տոնական Բանգլադեշում։ Հյուսիսային դպրոցից քայլեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցի, ապա գնացին « Չինարի » պուրակ, ուսումնասիրեցինք Վահան Տերյանի և տեղի տուֆակերտ արձանները։ Ճամբարականների ուշադրությունը գրավեց Բանգլադեշի ամանորյա զարդարանքը։ Քայլքի վերջում մի փոքր խաղացինք խաղահրապարակում և ետ վերադարձանք։
Day: 11.01.2020
Բնագիտական փորձեր, սովորող-սովորեցնող նախագիծ
Նախագծի պատասխանատուներ՝ Նարինե Պողոսյան և Արմինե Մակվեցյան
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Նպատակը և խնդիրները՝
- Ձմեռային ճամբարի ընթացքում սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում իրականացնել բնագիտական փորձեր Արևիկ Գևորգյանի երկարացված օրվա ջոկատի հետ
Համատեղ մարզական խաղեր
Համատեղ մարզական խաղեր ենք իրականացնում երկարացված օրվա մյուս խմբերի հետ։
Մասնակիցներ՝ Երկարացված օրվա սովորողներ
Պատասխանատուներ՝ Նարինե Պողոսյան, Նունե Խաչիկօղլյան, Նաիրա Հարությունյան
Վայրը՝ Սեբաստացի մարզադաշտ
Նպատակը և խնդիրները՝
- իրականացնել համատեղ մարզական խաղեր տարատարիք ճամբարականների հետ
Աշխատակարգ հունվարի 13-17
Երկուշաբթի
13։35-14։00-Խաղի, հանգստի ժամ
14։00-15։00-Իրականացնում ենք ազգային խաղեր
15։10-15։30-ճաշ
15։40-16։15-Հեծանվավարություն
16։15-16։30-Խմբասենյակի մաքրություն, սովորողների նախապատրաստում
16:35-17:00-Սովորողների ճանապարհում:
Շարունակել կարդալ “Աշխատակարգ հունվարի 13-17”Բնակավայրն առանց ճաղավանդակների, քայլք Բանգլադեշում
Նախագծի պատասխանատու՝ Նարինե Պողոսյան և Արմինե Մակվեցյան
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Քայլարշավի վայր՝ Բանգլադեշ
Քայլարշավի օրը՝ 23.01․2020թ., Ժամը՝ 15:00-16:00
Շարունակել կարդալ “Բնակավայրն առանց ճաղավանդակների, քայլք Բանգլադեշում”Համագործակցային նախագիծ․ընկուզախաղ
Նախագծի պատասխանատուներ՝ Նարինե Պողոսյան, Նունե Խաչիկօղլյան
Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Շարունակել կարդալ “Համագործակցային նախագիծ․ընկուզախաղ”Ծիսական, ազգային, բակային խաղեր
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողներ
Նպատակը և խնդիրները
- ծանոթացում ազգային խաղերին
- ազգային խաղերի իրականացում
- սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում
- ազգային մշակույթի, խաղերի յուրացում
- համագործակցային կարողությունների զարգացում
Ընկուզախաղեր
Ամանորին որոշ տեղերում ընկույզից պատրաստում են Չարխափան՝ չարը քշող, վախեցնող, չքացնող, խափանող:
Երեխաների սիրելի խաղերից են եղել վեգը և ընկուզախաղերը
Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից, ընկույզը գլորում այնպես, որ որ առանց նշանակված գծից շեղվելու, ընկույզն ընկներ փոսի մեջ: Ում հաջողվում է անել, բոլոր գլորած ընկույզները նրանն են:
Շարունակել կարդալ “Ծիսական, ազգային, բակային խաղեր”