Ծիսական, ազգային, բակային խաղեր

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Նպատակը և խնդիրները

  • ծանոթացում ազգային խաղերին
  • ազգային խաղերի իրականացում
  • սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում
  • ազգային մշակույթի, խաղերի յուրացում
  • համագործակցային կարողությունների զարգացում

Ընկուզախաղեր

Ամանորին որոշ տեղերում ընկույզից պատրաստում են Չարխափան՝ չարը քշող, վախեցնող, չքացնող, խափանող:

Երեխաների սիրելի խաղերից են եղել վեգը և ընկուզախաղերը

Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից, ընկույզը գլորում այնպես, որ որ առանց նշանակված գծից շեղվելու, ընկույզն ընկներ փոսի մեջ: Ում հաջողվում է անել, բոլոր գլորած ընկույզները նրանն են:

Խաղացողները մի մետր տրամագծով շրջան են գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում: Երեք-չորս մետր հեռավորությունից գցում են վեգերը (վեգի փոխարեն կարելի է օգտագործել մեծ ընկույզ): Եթե թեկուզ մեկն են շրջանից դուրս հանում, շահում են շարված բոլոր ընկույզները:

Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները: (Ի դեպ, պարզվեց, որ դա այնքան էլ հեշ չի կատարվում փոքրերի կողմից:)

Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝ երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ ուղղությամբ շարժելով:

Թելից կախված ընկույզը մոտեցնել սանի բերանի մոտ այնպիսի հեռավորությամբ, որ նա կարողանա փչելով հեռացնել իր դեմքից: Փչել ինչպես կարճ, այնպես էլ՝ երկար շնչով: Սրանք վոկալ շնչառական վարժություններ են, որոնք կատարվում են նաև ստվարաթղթից պատրաստված «թիթեռնիկով»:

Թելից կախված ընկույզի թելը մատի վրա փաթաթելով կարճեցնել այնքան, որ մնա մեկ թզաչափ: Սաները փորձում են տարուբերելով իրար խփել ընկույզները: Խաղի ընթացքում թելերը փաթաթվում են, որն էլ բավական հետաքրքիր ու զվարճալի է դարձնում բավական դժվար խաղը:

Սաներից յուրաքանչյուրի ձեռքին մեկական թելից կախված ընկույզ է (թելի երկարությունը՝ մոտ 30սմ): Նրանք կանգնում են շրջանաձև, իրար բավական մոտ, ձեռքերը մոտեցնում են և սկսում անկանոն թափահարել այնքան, մինչև թելերը խառնվեն իրար: Ստացվում է շրխկան – չարխափան:

Սաները, ձեռքերին մեկական Չարխափան բռնած, կանգնում են ուղիղ գծով: Դաստիարակը իր չարխափանով անցնում է սաների մոտով և ռիթմիկ շրխկացնում: Սաները կարող են կրկնել նույն ռիթմը կամ՝ շրխկացնել իրենց ռիթմիկ պատկերը: Շրխկոցով իրար բարևում են, հարցեր տալից և շրխկան պատասխան ստանում: Խաղը հետաքրքիր է միայն այն ժամանակ, երբ խաղավարը գիտի սաների հետ խաղալու ստեղծական «կանոններ», ունի վառ երևակայություն:

Որպես շրխկան, Չարխափանը կարող է ռիթմիկ շրխկոցով նվագակցել ունկնդրվող երաժշտությանը, կատարվող երգին, բանաստեղծությանը: Այն կարող է հանդես գալ ինչպես առանձին, այնպես էլ մյուս՝ հարվածային, շրխկան, չխկչխկան նվագարանների հետ: Խաղացողների ձեռքին մեկական Չարխափան է: Պետք է խափանեն, քշեն ամեն տեսակ վատը, չարը, անցանկալին, խանգարողը: Նախ՝ մաքրում, քշում, հեռացնում են չար, անցանկալի երևույթները, ապա իրենց համար անցանկալին: Իհարկե, վերջինս կատարվում է հետաքրքիր, անսպասելի հարցերի և երկխոսության օգնությամբ: Ի դեպ, խաղը խաղալու համար պարտադիր չէ Ամանոր ու Չարխափանի առկայություն: Երբ ինչ որ բան այնպես չի ընթանում, կարելի է հիշել, որ Չարխափանը չքացնում է խանգարողը. «Որ քո անուշադրությունը Չարխափանը չքացնի»: Շատ կարևոր է այդ ամենն անել հումորով, թեթև, խաղային:

Կարմիր կոճակ

Կարմիր կոճակ Երեխաները նստում են աթոռներին, ձեռքերը մեկնում են առաջ` ափերն իրար կպցրած: Խաղավարը իր ափի մեջ թաքցնում է կարմիր կոճակը, մոտենում է յուրաքանչյուր երեխայի ու նրա ափի մեջ մտցնելով իր ձեռքերը` կոճակը թաքուն գցում է երեխաներից մեկի ձեռքերի մեջ: Ընթացքում կարող է որևէ խաղերգ արտասանել: Վերջացնելուց հետո ասում է. — Կարմի´ր կոճակ, դո՛ւրս արի:

Անհաղթ աքլորը

Գծում են շրջան, որի մեջ «աքլորները», մեկ ոտքի վրա ցատկոտելով կռվելու են՝ ուսով դիմացինին հրելով: Նրանցից մեկը մյուսին շրջանից դուրս է հանում: Ցանկալի է՝ մյուս ոտքը գետնին չհպել, բայց, փոքրերի դեպքում, կարելի է հոգնած ոտքը փոխել: Հերթով խաղում են ցանկացողները: Պարտվողներ չկան, կա միայն ուրախ խաղ: Դիտողները կողքից վանկարկում են. Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք, Տիկ – տիկ – տիկ, գարի կտանք, ցորեն կտանք:

Պահիր մայր թռչունին

Խաղացող թիմերը երկուսն են, որոնց մասնակիցները իրար հետևից միմյանց բռնած շարք են կանգնում: Առջևում թռչնանոցի մայր թռչունն է, մրցակից թիմը՝ դեմ դիմացը: Խաղավարի հրահանգով երկու թիմերի մայր թռչունները բռնում են իրար (կամ ձեռքերց կամ՝ մեջքից), և թիմերը սկսում են իրենց կողմը քաշել նրանց: Այն թիմը, որին հաջողվում է նախօրոք գծված սահմանից իր կողմը քաշել հակառակորդ թիմի մայր թռչունին, հաղթող է ճանաչվում: Ամեն անգամ հաղթող կողմը զույգեր կազմելով շարք է կանգնում և, ձեռքերը կամար բռնած, վեր պահում: Պարտվածները անցնում են այդ կամարի՝ ասել է թե «թրի տակով»: Խաղը ուրախ ու համերաշխ խաղալու համար վերջին հատվածը կարելի է կատարել ազգային պարի երաժշտության ուղեկցությամբ:

Բակային խաղեր

Պախկվոցի Նա, ով պետք է աչքերը փակի, կանգնեցնում են պատի առջև: Նա հաշվում կամ արտասանում է, իսկ մյուսները թաքնվում են: Աչքերը փակողը բաց է անում աչքերը և սկսում որոնել թաքնվածներին: Եթե մեկին գտնում է, ձեռքով խփում է, իսկ երբ չի կարողանում խփել. թաքնվողը վազում բույնն է հասնում, թքում է, ազատում է, եթե ոչ՝ ինքն է փակում աչքերը:

Ճլոթ (Սա «Տըզզ» խաղի տարբերակ է)

Վիճակով մեկը կանգնում է պատի առջև, ձեռքերը մեջքին տանում, միացնում: Մեկը դառնում է Պապ: Նա թաշկինակով կամ ձեռքով ծածկում է սրա աչքերը: Մյուս խաղացողները ետևից մեկ-մեկ մոտենում են և խփում նրա ձեռքերին: Պապը հարցնում է. -Ո՞վ է խփողը: Եթե գուշակում է, խփողը կանգնում է նրա տեղը:

Յոթ քար

Խաղում են 10-20 մասնակից բակում, դաշտերում: Համեմատաբար տափակ 7 քարեր իրար մոտ են դնում: Բաժանվում են երկու խմբի և վիճակահանությամբ որոշում որ խումբն է քարերը հավաքում: Մյուս խումբը գնդակով հետապնդում է և աշխատում թույլ չտալ, որ քարերը դնեն իրար վրա: Եթե խաղի ընթացքում փախչող խմբի անդամներից մեկը կամ մի քանիսը չեն խփվում, այլ խույս տալով գնդակից շրջանցում են և կարողանում են ցրված յոթ քարը շարել միմյանց վրա ու հաշվել մինչև 7 թիվը, փախչողները շահում են մեկ փալան: Երբ հետապնդվողը նետած գնդակը բռնում է օդի մեջ նախքան դրա գետնին դիպչելը, ապա այս դեպքում գնդակ բռնող խումբը շահում է մեկ փալան։

Ռեզին

Այս խաղն էլ էր տարածված մեծամասամբ աղջիկների շրջանում: Երկու մասնակից ոտքերի՝ կոճերից ավելի վերև ռետինե պարան էին հագցնում, իսկ մյուս խաղացողը պետք է ցատկեր դրա վրայով՝ կատարելով հատուկ շարժումներ: Եթե նա հաջող էր անում դա, ռետինե պարանը գնալով ավելի էին բարձրացնում՝ հասցնելով մինչև ծնկները, ազդրերը և անգամ ուսերն ու պարանոցը: Խաղն ավարտվում էր այն ժամանակ, երբ մարմնի վրա պարանը բարձրացնելու տեղ չէր մնում:

Մուկն ու կատուն

Մուկն ու կատուն

Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսըկատու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած՝ շրջան են կազմում, մուկը վազում է շրջանի շուրջը
կատվից փախչելով: Երեխաներն օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ
կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Աչքկապուկ

7-20 խաղացողներ իրենցից մեկի աչքերը կապում են և շրջապատելով սկսում կսմթել:
Կապվածը ձգտում էր նրանցից մեկին բռնել և իր դերը նրա հետ փոխել

Քար փոխ

Խաղացողները բաժանվում են երկու խմբի, որոնք մեկական առաջնորդ են ընտրում:
Շարքայիններից մեկը առաջնորդներին որևէ հանելուկ է առաջարկում: Շուտ լուծողն իր
խմբով հաղթող է ճանաչվում: Հաղթված բանակը չոքում է: Նրանց առջևն էլ չոքում է
իրենց առաջնորդը: Հաղթող առաջնորդը կանգնում է հաղթվածի ետև:
Առաջնորդները նախապես ծածուկ իրենց խմբերի անդամներին թռչունների և
կենդանիների անուններ են դնում: Եվ հաղթող առաջնորդը կապելով հաղթված
առաջնորդի աչքերըէ նրա առջև դնում է երկու քար: ապա բարձր ձայնով ասում է.

  • Կամաց, կամաց, հաույ գիդի Ագռավ, հա:
    Նա դրանով նկատի ունի իր խմբի ագռավի անուն կրող անդամին, որը կամացուկ
    մոտենում է քարերին և դրանք իրար խփելուց հետո վերադառնում տեղը:
    Հաղթող առաջնորդը բացում է կապված աչքերը և առաջարկում է գտնել ագռավին: Եթե
    նա ագռավին գտնում է խմբերի դերերը փոխվում են և խաղը նույնությամբ
    շարունակվում է:

Ազգային խաղերը՝ Մարինե Մկրտչյանի բլոգից

Արդյունքները՝

 Իրականացնում ենք «Անհաղթ աքլորը» և «Պահիր մայր թռչունին»։

Խաղում ենք գործնագործ

Ազգային խաղեր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s