Համագործակցային նախագիծ․ընկուզախաղ

Նախագծի պատասխանատուներ՝ Նարինե Պողոսյան, Նունե Խաչիկօղլյան

Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզ

Նպատակը և խնդիրները

  • ծանոթացում ընկուզախաղերին
  • ընկուզախաղերի իրականացում և յուրացում
  • ընկույզներով չարխափանի պատրաստում
  • սովորողների գեղագիտական ճաշակի զարգացում
  • համագործակցային կարողությունների զարգացում

Ընկուզախաղերի նկարագիր

Գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով, մեկը մյուսի հետևից, ընկույզը գլորում այնպես, որ որ առանց նշանակված գծից շեղվելու, ընկույզն ընկներ փոսի մեջ: Ում հաջողվում է անել, բոլոր գլորած ընկույզները նրանն են: Խաղացողները մի մետր տրամագծով շրջան են գծում և մեջտեղը ուղիղ գծով ընկույզներ շարում:

Երեք-չորս մետր հեռավորությունից գցում են վեգերը (վեգի փոխարեն կարելի է օգտագործել մեծ ընկույզ): Եթե թեկուզ մեկն են շրջանից դուրս հանում, շահում են շարված բոլոր ընկույզները:

Սեղանին կամ գետնին իրար զուգահեռ երկու շարքով շարվում են ընկույզներ: Խաղացողը, մի շարքի ընկույզները միջնամատի և բութ մատի միջոցով կտտացնելով, պետք է նշանառությամբ շարքից դուրս հանի մյուս շարքի ընկույզները: (Ի դեպ, պարզվեց, որ դա այնքան էլ հեշ չի կատարվում փոքրերի կողմից:)

Ընկույզը մատների շրջանաձև շարժումով պտտել: Կարելի է կազմակերպել մրցույթ՝ ում ընկույզն է երկար պտտվում: Եթե սաները դժվարանում են այն կատարել մատներով, կարող են ընկույզը պտտել՝ երկու ձեռքերի ափերի մեջ առնելով այն ու ափերն իրար հակառակ ուղղությամբ շարժելով:

Թելից կախված ընկույզը մոտեցնել խաղացողներից մեկի բերանի մոտ այնպիսի հեռավորությամբ, որ նա կարողանա փչելով հեռացնել իր դեմքից: Փչել ինչպես կարճ, այնպես էլ՝ երկար շնչով: Սրանք վոկալ շնչառական վարժություններ են, որոնք կատարվում են նաև ստվարաթղթից պատրաստված «թիթեռնիկով»:

Թելից կախված ընկույզի թելը մատի վրա փաթաթելով կարճեցնել այնքան, որ մնա մեկ թզաչափ: Խաղացողները փորձում են տարուբերելով իրար խփել ընկույզները: Խաղի ընթացքում թելերը փաթաթվում են, որն էլ բավական հետաքրքիր ու զվարճալի է դարձնում բավական դժվար խաղը:

Խաղացողներից յուրաքանչյուրի ձեռքին մեկական թելից կախված ընկույզ է (թելի երկարությունը՝ մոտ 30սմ): Նրանք կանգնում են շրջանաձև, իրար բավական մոտ, ձեռքերը մոտեցնում են և սկսում անկանոն թափահարել այնքան, մինչև թելերը խառնվեն իրար: Ստացվում է շրխկան – չարխափան:

Խաղացողները, ձեռքերին մեկական Չարխափան բռնած, կանգնում են ուղիղ գծով: Խաղավարը իր չարխափանով անցնում է խաղացողների մոտով և ռիթմիկ շրխկացնում: Խաղացողները կարող են կրկնել նույն ռիթմը կամ՝ շրխկացնել իրենց ռիթմիկ պատկերը: Շրխկոցով իրար բարևում են, հարցեր տալից և շրխկան պատասխան ստանում: Խաղը հետաքրքիր է միայն այն ժամանակ, երբ խաղավարը գիտի խաղալու ստեղծական «կանոններ», ունի վառ երևակայություն:

Որպես շրխկան, Չարխափանը կարող է ռիթմիկ շրխկոցով նվագակցել ունկնդրվող երաժշտությանը, կատարվող երգին, բանաստեղծությանը: Այն կարող է հանդես գալ ինչպես առանձին, այնպես էլ մյուս՝ հարվածային, շրխկան, չխկչխկան նվագարանների հետ:

Խաղացողների ձեռքին մեկական Չարխափան է: Պետք է խափանեն, քշեն ամեն տեսակ վատը, չարը, անցանկալին, խանգարողը: Նախ՝ մաքրում, քշում, հեռացնում են չար, անցանկալի երևույթները, ապա իրենց համար անցանկալին: Իհարկե, վերջինս կատարվում է հետաքրքիր, անսպասելի հարցերի և երկխոսության օգնությամբ: Ի դեպ, խաղը խաղալու համար պարտադիր չէ Ամանոր ու Չարխափանի առկայություն: Երբ ինչ որ բան այնպես չի ընթանում, կարելի է հիշել, որ Չարխափանը չքացնում է խանգարողը. «Որ քո անուշադրությունը Չարխափանը չքացնի»: Շատ կարևոր է այդ ամենն անել հումորով, թեթև, խաղային:

Արդյունքները կհրապարակվեն մեր բլոգներում։

Նախորդ տարվա ընկուզախաղը․

Համատեղ ընկուզախաղեր Արևելքի ճամբարականների հետ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s