«Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակում մեզ մոտ հյուրընկալվեցին Նունե Խաչիկօղլյանի ջոկատը, միասնական ընկուզախաղեր իրականացնելու համար։ Հրավիրված մեր սիրելի Մարինե Մկրտչյանը բոլորին մանրամասնորեն բացատրեց, պատմեց ընկուզախաղերի, չարխափանների հետ կապված բոլոր հնարքներն ու նշանակությունները:
Մասնակիցները մեծ ուրախությամբ ու հետաքրքրությամբ խաղացին ավանդական ընկուզախաղերը և ընկուզներով պատկերներ ստեղծեցին։
Շնորհակալություն Մարինե Մկրտչյանին՝ բոլոր մասնակիցներին մեծ ջերմություն և ուրախություն պարգևելու համար:
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղկլյանի
Ավելին՝ տեսանյութում