Աուտիզմ. Սեմինար պարապմունք

Անցկացման օրը՝ 22.01.2020

Ժամը՝12։00

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ երկարացված օրվա կազմակերպիչներ

Սեմինարավարներ՝ Մարիամ Միրզոյան և Նարինե Պողոսյան

Սեմինարի նյութ.

Ի՞ՆՉ Է ԱՈՒՏԻԶՄԸ

Աուտիզմ տերմինը ծագել է հունարեն autós (αὐτός ինքնուրույն) բառից: Սակայն նախքան <<աուտիզմ>> տերմինի ի հայտ գալը, շատ ավելի շուտ են նկարագրվել աուտիզմի որոշ դեպքեր:

Աուտիզմ տերմինը առաջինը առաջարկվել է Է. Բլեյերի կողմից` 1908թ-ին: Այդ տերմինով նա անվանեց շիզոֆրենիայի տերմիններից մեկը, որը ըստ Բլեյերի նկարագրության դրսևորվում էր <<ներքին կյանքի գերակայությամբ` արտաքին կյանքից ակտիվ հեռացումով>>:

Սակայն Է. Բլեյերի օրոք աուտիզմ, որպես առանձին հոգեախտաբանական համախտանիշ  գոյություն չուներ: Է. Բլեյերը առանձնացնում էր անձանց, ովքեր ունեն <<աուտիստիկ մտածողություն>>:

Աուտիզմը, որպես կլինիկական համախտանիշ, առաջինը նկարագրել  է Լեո Կանները 1943թ-ն, որի հիմքը հանդիսացավ նույն թվականին իրավաբան Բիմըն Թրիփլեթից ստացված նամակը, որում իրավաբանը պատմում էր իր որդու մասին, ով սիրում էր մտնել խաղալիքների մեջ, խխունջի պես փակվել ու պատյանից դուրս չգալ, ուշադրություն չդարձնել շրջապատին, անկանոն թափահարել գլուխը, վազքով շրջապտույտներ կատարել իր շուրջը, խուճապի մատնվել ու բռնկվել առօրյա կենսակերպի փոփոխությունների ժամանակ և կատարյալ երջանիկ զգալ միայն բացարձակ միայնության մեջ: Այցելությունից հետո Լեոն հասկացավ, որ հոր նշած յուրահատկություններից բացի Դոնալդը տաքարյուն բնավորություն ունի, բարձրաձայն զրուցում է իր և այլ երևակայական մարդկանց հետ, իր անձն ընկալում երրորդ դեմքով և բժշկի հարցերին պատասխանելիս իր ցանկություններն ու մտքերը վերագրում է ուրիշներին: Ի վերջո, հոգեթերապևտը եզրակացրեց, որ Դոնալդի մոտ բոլորովին այլ երևույթ է, որն էլ անվանեց <<մանկական աուտիզմ>>:

Հետագայում, որպես ախտորոշիչ չափանիշներ Լ. Կանների կողմից առաջարկվել էին հետևյալ նշանները` բնորոշ վարք, օտարվածություն, նորմալ ֆիզիկական արտաքին, նորմալ կոորդինացիա` արագ և ճարպիկ շարժումներով, աչքի կոնտակտի բացակայություն, ձայներին և ժեստերին ակնհայտ հակազդման բացակայություն, հրաժարում խոսքի օգտագործումից հաղորդակցման նպատակով, նույնություն պահպանելու կպչուն ցանկության առկայություն, ստերիոտիպ շարժումներ,ապրումակցման բացակայություն:

Լ. Կանները վաղ մանկական աուտիզմը հստակ տարանջատեց շիզոֆրենիայից` նշելով շիզոֆրենիայով հիվանդ անձանց ամենակարևոր ախտանիշներից մեկի` ցնորքների առկայությունը, որը բացակայում է աուտիզմի դեպքում:

Գրեթե կես դարի ընթացքում կլինիկական հետազոտությունները հաստատեցին Լ.Կանների կողմից առաջ քաշված <<յուրահատուկ>> համախտանիշի գոյության մասին վարկածը: Նշենք նաև որ, միաժամանակ նման համընկնող կլինիկական խնդրի մասին բարձրաձայնեցին  Ս.Ս.Մնուխինը /1947/ և Ն.Ասպերգերը /1944/՝ բարձրաձայնելով աուտիզմով այն երեխաների մասին, ովքեր ունեին որոշակի օժտվածություն: Այդ իսկ պատճառով, նման գերընդունակություններով երեխաներին անվանեցին Ասպերգերի համախտանիշ ունեցողներ:

Անցկացվող հետազոտություններին զուհագեռ, նկատվում էր աուտիզմի աճի ավելացում: Եթե աուտիզմի արտահայտման հաճախականությունը 20-րդ դարում հանդիպում էր 10000 երեխաներից 3-6 դեպքում է (L Wing, 1976, 1978) և տղաների մոտ 3-4 անգամ ավելի շատ, ապա այսօր վիճակագրության համաձայն՝ աշխարհում յուրաքանչյուր 10 հազար նորածնից աուտիզմով ծնվում է 15-20-ը:

ԱԽՏԱՆԻՇՆԵՐ

Այսպիսի երեխաները նորածնային հասակում չեն ձգվում դեպի ծնողները, շատերը դժգոհություն են արտահայտում, երբ նրանց գրկում են: Առաջին ժպիտը հանդես է գալիս նորմաին համապատասխան, սակայն այն ուղղված չէ կոնկրետ որևէ մեկին: Հաճախ ընդունակ չեն ճանաչել ուրիշ մարդկանց և  շփվել նրանց հետ: Առողջության միջազգային կազմակերպությունը ընդունված չափանիշներին համաձայն առանձնացրել աուտիզմի ժամանակ հանդիպող ախտանիշները՝

  • սոցիալական փոխհարաբերությունների ոլորտի որակական խանգարումներ,
  • հաղորդակցման ունակությունների որակական խանգարումներ,
  • սահմանափակ, կրկնվող և ստերիոտիպ վարքի մոդելներ,
  •  երեխան խուսափում է աչքերին նայել, չի արձագանքում ձայներին,
  • իր մասին խոսում է երրորդ դեմքով,
  • տեղում ճոճվում է ետ ու առաջ, պտույտ է գալիս իր առանցքի շուրջը,
  • չի ըմբռնում ձեռքի շարժումները, մարմնի լեզուն, ժեստերը,
  • վտանգավոր իրավիճակներում չունի վախի զգացում,

Աուտիզմով երեխան ցուցաբերում է կրկնվող, սահմանափակ վարքագծի հետևյալ դրսևորումներով՝

  • ճանկռոտում է մակերեսները, կրճտացնում է ատամները,
  • անընդհատ հարվածում է գլխով կամ վնասում ինքն իրեն,
  • սևեռուն հետևում է այն ամենին ինչ պտտվում է,
  • ուշադիր զննում է գծերն ու անկյունները, չի շեղվում քայլելիս,
  • որոշ առարկաների հանդեպ ցուցաբերում է ուժեղ կապվածություն,
  • դասավորում է առարկաները գծային կան որոշակի կարգով,

Լեզվի և հաղորդակցման հետ կապված խնդիրները աուտիզմի ժամանակ կարող են արտահայտվել տարբեր ձևերով: Աուտիզմով  գրեթե կես երեխաների խոսքը լիարժեք չի զարգանում: Շատ երեխաներ ընդհանրապես չեն խոսում, իսկ մյուս մասը, ով խոսում է, խոսքը չի կիրառում որպես հաղորդակցման միջոց: Բնորոշ է խոսքային կրկնողությունները՝ էխոլալիա, բառերի ճիշտ վերջավորություններ կազմելու և դրանք նախադասության մեջ կիրառելու անկարողություն, դերանունների ոչ ճիշտ կիրառում։

Աուտիզմով շատ երեխաներ կարող են կապվել որոշակի առարկաների հետ՝ կոճակ, գրիչ, գովազդային պիտակ և այլն: Այսպիսի ռեակցիան Կաններն անվանել է միաձևության համառ պահանջ:

(ՎԱԽԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ, ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆՔ ՎԱԽԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԴՐՍևՈՐՈՒՄՆԵՐԸ ԱՈՒՏԻԶՄՈՎ ԱՅՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ, ՈՎՔԵՐ ՆՈՐ ԵՆ ԴՊՐՈՑ ՀԱՃԱԽՈՒՄ, ԽԱՂԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԹԵԼ);

ԱՈՒՏԻԶՄԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԸՍՏ ՀՄԴ 10-Ի

Ըստ հիվանդության միջազգային 10-րդ դասակարգման /ՀՄԴ 10/, աուտիզմը դասակարգվում է զարգացման ընդհանուր խանգարումների շարքում:

F 84 (  F84.0– F84.9 ) 

F84.0 մանկական աուտիզմ

F 84.1 ատիպիկ աուտիզմ

F 84.2 Ռետտի համախտանիշ

F 84.3 Մանկական հասակիդեզինտեգրատիվ այլ խանգարում

F 84.4 Գերակտիվ խանգարում զուգակցված մտավոր հետամնացությամբ և

ստերեոտիպ շարժումներով

F84.5 Ասպերգերի համախտանիշ

F84.8 ընդհանուր զարգացման այլ խանգարումներ

F84.9 ընդհանուր զարգացման խանգարում չճշտված

F84.0    Մանկական աուտիզմ

Զարգացման ընդհանուր խանգարում է, որը բնորոշվում է խաթարված զարգացմամբ, ինչը արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը և անձի զարգացման 3 ոլորտներում գործունեության շեղումներով, այն է` սահմանփակ, միօրինակ, կրկնվող վարք և շփումներ: Այս երեխաների մոտ միշտ առկա է սոցիալական փոխազդեցության որակական խանգարումը, որն արտահայտվում է սոցիալական, սուզական ազդակների անհամապատասխան գնահատման ձևով. ուրիշ մարդկանց հույզերին անհողդողությամբ: Այսպիսի երեխաները ունենում են սոցիալական իրադրությանը համապատասխան վարքի ձևավորման բացակայաթյուն, սոցիալական ազդակներն օգտագործելու անկարողություն, սոցիալական, հուզական հաղորդակցական վարքի աննշան յուրացման հնարավորություն, հատկապես բնորոշ է սոցիալ — հուզական փոխադարձ կապի բացակայությունը:

Պարտադիր է նաև շփումների խանգարումների առկայությունը, որն արտահայտվում է խոսքի ունեցած ունակությունը սոցիալական շփման մեջ օգտագործելու անկարողությամբ, խաղերի մասնակցելիս դերի մեջ մտնելու ունակության բացակայությամբ, շփումների փոխադարձության բացակայությամբ, խոսքի արտահայտությունների անբավարար ճկունությամբ, ստեղծագործական մտածողության և երևակայական մտածողության բացակայությամբ, ուրիշ մարդկանց խոսքային (վերբալ) կամ առանց խոսքի (ոչ վերբալ) շփվելու փորձերին հուզական ռեակցիայի բացակայությամբ: Այս երեխաների մոտ խանգարված է նաև շփումների ձևավորման համար անհրաժեշտ ձայնի երանգը և արտահայտչականությունը:

Այս երեխաները խոսակցության ժամանակ կարող են կատարել անիմաստ շարժումներ: Բնորոշ է դիմացինի խոսքի անմիջական կամ ուշացած կրկնումը (էխոլալիա), գոյություն չունեցող բառերի օգտագործումը (նեոլոգիզմ), իր մասին 2-րղ կամ 3-րդ դեմքով խոսելր: Այս վիճակին բնորոշ են նաև սահմանափակ, միօրինակ, կրկնվող հետաքրքրությունները, ակտիվությունն ու վարքը: Վերջինս դրսևորվում է առօրյա կյանքում կոպիտ, մեկ անգամ և ընդմիշտ կարգ հաստատելու հակումով: Երբեմն նկատվում է անսովոր, հաճախ` կոշտ առարկաներին կապվածություն:  Երեխաները կարող են պնդել ոչ ֆունկցիոնալ բնույթի ծեսերի կատարումը: Կարող է տեղ գտնել ստերոտիպ մտահոգվածություն տարեթվերով, երթուղիներով և չվացուցակներով, շարժումների միօրինակություն (քայլք ուղիղ գծով առաջ և ետ, քայլք շրջանաձև, մարմնի օրորում, մատների միօրինակ շարժումներ), առարկաների աննշան անկարևոր հատկությունների նկատմամբ հատուկ հետաքրքրություն (հոտ, մակերեսի որակ): Երեխան կարող է դիմադրել եղած կարգի փոփոխման փորձին: Աուտիզմով հիվանդ երեխաները կարող են ունենալ նաև ոչ յուրահատուկ այլ նշաններ` վախեր, քնի, սնվելու խանգարումներ, զայրույթի և ագրեսիայի հակում, բավականին հաճախ են ինքնավնասման դեպքերը (երեխաներին չի բավարարում ինքնուրույնությունը, որոշում կայացնելու համար նրանք դժվարանում են օգտագործել ընդհանուր հասկացությունները (անգամ իրենց ընդունակություններին համապատասխանող խնդիրներ լուծելիս): Այս հիվանդության ախտանիշները երեխայի տարիքի հետ կարող են փոփոխվել , բայց նույնիսկ հասուն տարիքում միշտ նկատվհւմ են 3 ոլորտների խանգարումներ: Աուտիզմի ժամանակ կարող են նկատվել մտավոր զարգացման տարբեր աստիճաններ, բայց մուոավորապես 75% –ի մոտ առկա է արտահայտված մտավոր հետամնացություն: Մանկական աուտիզմով հիվանդ երեխաների կրթությունը նպատակահարմար է կազմակերպել հատուկ դարոցում: Եթե նման երեխայի կրթությունը կազմակերպվում է հանրակրթական դպրոցում անպայման անհրաժեշտ է երեխայի համար մշակել անհատական ծրագրր:

F 84.1 Ատիպիկ աուտիզմ

Զարգացման ընդհանուր խանգարումների մի տեսակ է, որը տարբերվում է նրանով, որ սկսվում է ավելի ուշ (երեք տարեկանից հետո), կամ աուտիզմի ախտորոշման 3 հիմնական չափանիշներից մեկը բացակայում է, չնայած այլ ոլորտներում կարող են դիտվել ավելի կոպիտ շեղումներ:  Ատիպիկ աուտիզմը հաճախ առաջանում է մտավոր խորը հետամնացությամբ երեխաների մոտ, որոնց գործունեության խիստ ցածր ունակությունների պատճառով առաջացած վարքի շեղումները դժվարեցնում են աուտիզմի ախտորոշումը: Այս խանգարումը հաճախ նկատվում է նաև խոսքի հասկացողության զարգացման յուրահատուկ ծանր խանգարման ժամանակ: Ատիպիկ աուտիզմով երեխաների կրթությունը խորհուրդ է տրվում կազմակերպել հատուկ դպրոցներում:

F 84.2 Ռետտհ համախտանիշ

Վիճակ է, որն առայժմ նկարագրված է միայն աղջիկների մոտ: Արտաքնապես նորմալ կամ համարյա նորմալ զարգացմանը հետևում է խոսքի և ձեռքերի շարժումների ձեռք բերած հմտությունների և ունակությունների մասնակի կամ լրիվ կորուստը, գլխի չափերի աճի դանդաղման հետ միասին, որն սկսվում է 7-24 ամսական տարիքում:

Առավել բնորոշ ախտանիշը ձեռքի մտադրված շարժումների և մատների նուրբ շարժումների ձեռք բերած ունակությունների կորուստն է, որն ուղեկցվում է խոսքի ունակությունների լրիվ, մասնակի կորուստով կամ զարգացման լրիվ բացակայությամբ:  Նկատվում է ձեռքերի բնորոշ միօրինակ շարժումներ` տանջալի կոտրտելու կամ ՙձեռքերը լվանալու՚ ձևով, ձեռքերը ծալված են կրծքավանդակի առջևում կամ ծնոտի տակ, միօրինակ շարժումներով անընդհատ թքոտվում են. սննդանյութը կուլ են տալիս առանց ծամելու: Հաճախ նկաավում է շնչարգելություն: Գրեթե միշտ առկա է ակամա միզությունն ու ակամակղելը:

Բնորոշ է առատ թքահոսությունը, լեզվի արտանկումը: Թեև երեխան պահպանում է ՙսոցիալական ժպիտի՚ տեսանելի տպավորություն, սոցիալական կյանքում ընդգրկվելու ունակությունն իսպառ բացակայում Է: Հայացքը մարդկանց կամ նրանցից այլ կողմ ուղղված, սակայն փոխազդեցության մեջ չի մտնում: Քայլվածքը`ոտքերը լայն բաց արած դիրքով, մկանների լարվածությունն ընկած Է, մարմնի հավասարակշռությունը և շարժումների համագործակցությունը` խախտված: Միջին մանկական տարիքում զարգանում Է մարմնի ատաքսիա և ապրաքսիա, երբեմն Էլ խորեոատետոիդ շարժումներ: Դեռահասության և հասուն տարիքում, կարող է զարգանալ յուրահատուկ ատրոֆիա և շարժունակության ծանր հաշմանդամություն, զարգանում է սկոլիոզ կամ կիֆոսկոլիոզ:  Հետագայում կարող է  զարգանալ մկանների  կարծր  կծվածություն, որն ավելի արտահայտված է լինում ստորին վերջույթների  մկաններում: Մեծ մասսամբ մինչև 8 տարեկանը սկսվում են էպիլեպտիկ նոպաներ (գերակշռում է փոքր նոպաների տարատեսակը):

Հաշվի առնելով հիմանդության ծանրութունը Ռետիի համախտանիշով երեխաների կրթությունը նպատակահարմար է կացմակերպեյ հեմաշարժակամ համակարգի խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցում, մտավոր հետամնացություն ախտորոշելու դեպքում օժանդակ դասարաններում, կամ, կացմակերպել ուսուցում տնային պայմաններում։

F 84.3  Մանկական հասակի դեզինտեգրատիվ այլ խանգարում

Զարգացման ընդհանուր խանգարում (Ռետտի համախտանիշից տարբերվող), որը որոշվում է մինչ այդ նորմալ զարգացման կամ առաջանցիկ զարգացման ֆոնի վրա սկսվող մի քանի ամսվա մեջ ձեռք բերած սոցիալական, շփման և վարքի գործալության ունակությունների կորստով, այդ ոլորտների միաժամանակյա նկատելի շեղումներով։ Հաճախ նկատվում են անհայտ հիվանդության նախանշաններ, երեխան դառնում է կամակոր, անհանգիստ, դյուրագրգիռ, տագնապալի։ Դրան հետևամ է սկզբում խոսքի աղքատացում, ապա խոսելու ունակության կորուստ, որն ուղեկցվում է վարքի տարբերի դեզինտեգրացիայով։ Որոշ դեպքերում ունակությունների կորուստն ընթանամ է անընդմեջ (երբ զուգորդվում է առաջընթաց նյարդային հիվանդության հետ), բայց ավելի հաճախ առողջական վիճակի վատացման մի քանի ամսվա ընթացքում առաջանում է ՙհարթություն՚, իսկ հետո՝ սահմանափակ լավացում։ Հիվանդների մեծ մասը մնամ են մտավոր ծանր հետամնաց։

Մինչ հիվանդանալը պետք է նշվի մինչև երկու տարեկան ցայտուն նորմալ զարգացում, որին հետևում է ձեռքբերած ունակությունների նկատելի կորուստ, որն ուղեկցվում է սոցիալական գործունեության որակական խանգարումներով։ Սովորաբար հետ է զարգանում կամ լրիվ կորչում է խոսելու ունակությունը, հետ են զարգանում խաղալու, սոցիալական ունակությունները և հարմարվողական վարքը, զարգանում է ակամամիզությունր, ակամակղելու վիճակ, խաթարվում է շարժումների վրա հսկողություն սահմանվելու ունակությունր։ Որպես օրենք ուղեկցվում է շրջապատի իրաղրության նկատմամբ ունեցած հետաքրքրության կորստով. միօրինակ, կրկնվող շարժումների սեթևեթանքով, սոցիալական փոխազդեցության և շփման աուտիկանման խանգարումներով։

Մանկական հասակի դեզինտեցրատիկ խանգարումներ ունեցող երեխաների կրթությունը խորհուրդ է տրվում կազմակերպել հատուկ դպրոցներում կամ կազմակերպել ուսուցում տնային պայմաններուն։

F 84.4 Գերակտիվ խանգարում զուգակցված մտավոր հետամնացությամբ և

ստերեոտիպ շարժումներով

Սա մի խանգարում է, որի ժամանակ ծանր մտավոր հետամնացությամբ (մտավոր զարգացման ցուցանիշը 50-ից ցածր) երեխաները գերակտիվ վարքով և ուշաղրության խանգարմամբ հաճախ ցուցաբերում են միօրինակ կրկնվող վարք, որոնց չի օգնում դրդող (երբեմն էլ հոգեշարժական արգելակվածություն). իսկ դեռահասների մոտ գերակտիվ վարքը ցուցաբերում է թերակտիվությամբ փոխակերպվելու հակում (սա հատուկ չէ նորմալ ինտելեկտով գերշարժունությամբ երեխաներին)։

Հիվանդությունը արտահայտվում է երեխայի զարգացմանն անհամեմատ գերակտիվության, շարժումների միօրինակ կրկնության և մտավոր արտահայտված հետամնացության միատեղ զուգորդվածությամբ։ Այս ախտորոշումը հաստատվում է միայն երեք բաղկացուցիչ ախտանիշների համատեղ առկայության դեպքում։             Գերակտիվ՝ խանգարում զուգակցված մտավոր հետամնացությամբ և ստերեոտիապ  շարժումներով ախտորոշամ ունեցող երեխաների կրթությունր նպատակահարմար է կացմակերպել մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ (օժանդակ) դպրոցներում:

F84.5 Ասպերգերի համախտանիշ

Այս խանգարմանը բնորոշ են տիպիկ աուտիզմի սոցիալական փոխհարաբերությունների որակական նայն խանգարումները՝ սահմանափակ, միօրինակ, կրկնվող հետաքրքրությունների և զբաղվածաթյան շրջանակ։Ի տարբերության աուտիզմի, այստեղ չկա խոսքի կամ ճանաչողական զարգացման ընդհանուր հետամնացություն կամ ուշացում։ Երեխաների մեծ մասն ունի նորմալ ընդհանուր ինտելեկտ, բայց ճկունության նկատելի պակաս։ Համախտանիշը հաճախ հանդիպում է տղաների մոտ (8:1 հարաբերությամբ)։ Այս խանգարումները հաճախ կայուն են մնում դեռահաս և հասուն տարիքում և, ամենայն հավանականությամբ, դրանք անհատի առանձնահատկություններ են, որոնք միջավայրի ազդեցությանը չեն ենթարկվում։ Հազվադեպ պատանեկան տարիքում զարգանամ են փսիխոտիկ էպիզոդներ  :

Ասպերգամի համախտանիշ ունեցող երեխաների կրթութունը նպատակահարմար է կազմակերպել հանրակրթական դպրոցում։

ԱՈՒՏԻԶՄԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Այսօրաուտիզմի առաջացման պատճառներն դեռևս լիովին ուսումնասիրված և պարզաբանված չեն:

Մասնագիտական գրականության վերլուծության, ծնողների հետ անցկացված զրույցների ուսումնասիրման հիմքում աուտիզմի առաջացման բազմաթիվ պատճառներ են դիտարկվել: Աշխատանքում  առանձնացվել և ներկայացվել են աուտիզմի առաջացման պատճառներից առավել ուշագրավ վարկածները`

Հոգեբանական վարկած— Համախտանիշի պատճառագիտության վերաբերյալ հարցերի քննարկման հիմքում որպես սկզբնական պատճառներ առաջ քաշվեցին հոգեբանական և կենսաբանական վարկածները: Լ.Կանները իսկզբանե անդրադառձել է աուտիզմով երեխաների ծնողներին և նրանց գնահատել որպես հուզականորեն սառը և բարձր ինտելեկտուալ հնարավորություններով անձանց: Հոգեվերլուծական հետազոտությունները շեշտում էին կենսաբանական առողջության և ծնողների մոտ առկա խնդիրների մասին, ինչն էլ աուտիզմի առաջացման հիմքն էր հանդիսանում: Պաթոգենային էին գնահատվում նրանց բնավորության յուրահատկությունները, վերաբերմունքը երեխայի հանդեպ, ընտանիքում ընդունված դաստիարակման ձևը: Ծնողները երեխայի մոտ չեն ստեղծում ապահովության զգացողություն, չեն ամրացնում արտաքին միջավայրի հետ կապը, ինչի արդյունքում երեխան տեղեկատվությունից զուրկ է մնում և դառնում տագնապային: Այդ պատճառով զարգացումը մնում է վաղ փուլում և երեխան <<պատսպարվում է>> արտաքին աշխարհից:

Իսկ Բ. Բետելհեյմը վաղ մանկական աուտիզմի առաջացման հիմնական պատճառը համարում էր դաստիարակության խանգարումը ընտանիքում: Նշենք նաև, որ Բ. Բետելհեյմի կողմից առաջ է քաշվել <<սառնարան մոր>> տեսությունը, ըստ որի վաղ մանկական աուտիզմը իրենից ներկայացնում է դեզադապտիվ հակազդում ահաբեկող և սառը շրջապատի նկատմամբ:

Վաղ մանկական աուտիզմի հոգեծին պատճառականությանը անդրադարձել էր նաև Լ. Կանները. << Ամբողջ համակազմից միայն մի քանի մայրեր և հայրեր իրականում ցանկություն ունեին երեխային օգնություն ցուցաբերելու: Երեխաների ծնողները, տատիկները, պապիկները և մնացած հարազատները  հիմնականում տարված էին վերացական բաներով` գիտությամբ, գրականությամբ, արվեստով և նրանց մարդիկ շատ քիչ էին հետաքրքրում: Անգամ ամենաերջանիկ ընտանիքներում կարելի էր նկատել սառը և պաշտոնական հարաբերություններ: Հարց է ծագում`արդյոք այդ փաստը չի ազդել << և եթե ազդել է ապա ինչքանով>>  երեխաների վիճակի վրա: Իհարկե, ծնողների նման վերաբերմունքը կարող է հանդիսանալ երեխաների մոտ հաղորդակցման, շփման խնդիրների առաջացման պատճառ: Բայց, արդյո±ք այն կարող է հիմք հանդիսանալ աուտիզմի համախտանիշի: Առավել հավանական է, որ առկա նախատրամադրվածությանն ավելանալով ծնողների անտարբեր և սառը վերաբերմունքը, առավել ակնհայտորեն է շեշտում երեխաների մոտ աուտիզմի առկայությունը, որն էլ ավելի է խորացնում երեխաների մոտ դիտվող դժվարությունները: Ծնողների հետ իրականցված հարցազրույցների, երեխաների նկատմամբ նրանց ցուցաբերած վերաբերմունքի մեկնաբանման հիմքում, կարող ենք փաստել, որ  նրանք հոգատար են, հետևողական, նպատակաուղղված: Իհարկե հնարավոր չէ ուսումնասիրել ծնողներին ընտանիքում, տանը, կրթական հաստատություններից երեխայի հետ տուն վերադառնալուց հետո:

Այնուամենայնիվ, ծնողները անկերղծորեն նշում են իրենց մեղավորությունը երեխաներին միայնակ թողնելու, նրանց բավարար ժամանակ չտրամարելու հարցում, որն էլ ըստ իրենց հիմնական պատճառն է հանդիսացել երեխաների մոտ առկա դժվարությունների առաջացման հիմքում: Սակայն, Կանները ևս նշել է, որ ծնողների և երեխաների միջև փոխհարաբերությունները միևնույն է բավարար հիմքեր չեն հանդիսանում համախտանիշի ընդհանուր պատկերը մենկաբանելու համար:

Կենսաբանական վարկած— Հոդվածներից մեկում նշվում է, որ աուտիզմով երեխաների մոտ հիմնականում հանդիպում են մի շարք ուղեղային դիսֆունկցիաներ, գլխուղեղի որոշ կառույցների սխալ ձևավորում կամ ֆունկցիաների խանգարում, որն էլ կարող է աուտիզմի առաջացման պատճառը հանդիսանալ:

Ուսումնասիրությունների ժամանակ հետազոտվել է աուտիզմով երեխաների գլխուղեղը և պարզվել է, որ նրանց մեծամասնության մոտ առկա է ուղեղիկի կառուցվածքային որոշ փոփոխություններ, այդ թվում հայլային նեյրոնների ախտահարումներ: 1990թ.ի վերջում Կալիֆորնիայի Սան Դիեգոյի ինստիտուտում որոշեցին պարզել, թե արդյոք աուտիզմի և ոչ վաղ հայտնաբերված հայելային նեյրոնների միջև կամ գոյություն ունի և ինչպիսի: Քանի որ հենց յայս բջիջներին են մարդիկ պարտական ուրիշ մարդկանց էմոցիաները և մտադրությունները ճանաչելու ընդունակության համար, այդ իսկ պատճառով մասնագետները առաջարկեցին, որ աւտիզմի որոշ սիմտոմներ կարող են ի հայտ գալ հայելային նեյրոնային համակարգի դիսֆունկցիայի հետևանքով: 1990թ.ի իտալացի հետազոտողները /Ջակոմո Ռիցցոլատի. Իտալիա Պարմի համալսարան/ ուսումնասիրում էին մակակների գլխուղեղի նյարդային բջիջների ակտիվությունը կենտրոնացված կատարման ժամանակ: Ինչպես հայտնի է պրեմոտոր կեղևի որոշ նեյրոններ /ուղեղի ֆռոնտալ բաժնի մասեր/ մասնակցում են ինքնակամ գործողության իրականացմանը: Այսպես օրինակ, մի նեյրոնը իմպուլս է առաջ բերում, երբ կենդանին ձեռքը մեկնում է կողքին գտնվող ընկույզը, մեկ ուրիշը՝ երբ նա սեղմում է լծակը և այլն: Տվյալ բջիջները անվանումեն մոտոր խմբային նեյրոններ: Ռիցցոլատին և նրա  կոլեգաներին զարմացրեց այն իրավիճակը, երբ որոշ շարժող խմբային նեյրոնների պոպուլյացիաները առաջ էին բերում պարպումներ անգամ այն դեպքերում, երբ կենդանին ինքնուրույն չէր գործում, այլ հետևում էր, թե ինչպես է միևնույն գործողությունը կատարում մարդը կամ ինչ որ մեկը:

Ինչպես ցույց տվեցին հետագա հետաոտությունները՝ օգտագործելով նեյրովիզուալ մեթոդները այդպիսի ՛՛հայելային նեյրոններ՛՛ գոյություն ունեն և մարդու գլխուղեղի կեղևի համապատասխան բաժիններում: Հետազոտողները ենթադրեցին, որ հայելային նեյրոնները /ավելի կոնկրետ նեյրոնային ցանց, որոմց մի մասն են հանդիսանում/ ոչ միայն մոտոր խմբեր են ուղարկում դեպի մկաններ, այլ նաև թույլ են տալիս կապիկներին և մարդկանց տարբերակել այլ ինդիֆիդների մտադրությունը նրանց գործողության մտածված վերարտադրման ուղղությամբ:

Ավելի ուշ ապացուցվեց, որ հայելային նեյրոնները գտնվում են նաև մարդու գլխուղեղի այլ բաժիններում ևս /օրինակ՝ կեղևի գոտկային և կղզյակային մասում/ և նրանք կարող են մասնակցություն ունենալ էմոցիոնալ վարքի այնպիսի ձևերի վրա, ինչպես ապրումակցումը:

Բացառված չէ նաև որ հայելային նեյրոնները պատասխանում են նաև նմանակման հնարավորությունների թույլ զարգացած մարդանման կապիկների մոտ՝ մեծ դեր խաղալով նաև մարդու կյանքում:

3.Գենետիկական գործոն — Աուտիզմի ուսումնասիրման նպատակով բազմաթիվ գենային հետազոտություններ են իրակացվում: Հետազոտողների մեծամասնությունը գտնում են, որ գենետիկական գործոնը մեծ դեր է խաղում աուտիզմի պատճառագիտությունում /էթիալոգիայում/: Գենային համակազմը ստեղծում է նախատրամադրվածություն և որևիցէ ախտածին գործոնի առկայությունը նպաստում է աուտիզմի առաջացմանը: Այդ գործոնները կարող են լինել ներքին /էնդոգեն/՝ տարիքային ճգնաժամ, կառուցվածքային առանձնահատկություններ և արտաքին /էկզոգեն/՝ վնասվածքներ,ինֆեկցիա, ներքին թունավորումներ, հոգեկան տրավմաներ և այլն:  ՎՄԱ-ի ժառանգական մեխանիզմները պահանջում են մանրակրկիտ գիտական ուսումնասիրություն:

<<ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՈՒՏԻԶՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԵՆԸ>> խորագրով մեկ այլ հովդածում ներկայացվել է Պրինստոնի համալսարանականների կողմից կատարված հետազոտությունները և դրանց արդյունքները: Պրինստոնի համալսարանի գիտնականները մեքենայացված ուսուցման հիմքում նոր մոտեցում են մշակել` օգտագործելով գլխուղեղի ֆունկցիոնալ քարտեզավորումը, որպեսզի վերլուծեն մարդու ամբողջ գենոմը  և նախանշել այն գեները, որոնք կարող են համընկնել աուտիստիկ խանգառման հետ: Ըստ այդ վերլուծության արդյունքների, աուտիզմի հետ կապված գեների քանակը 65-ից ավելացել է մինչև 2500-ի: Կալիֆորնիայի համալսարաններից մեկում մի խումբ հետազոտողներ կենտրոնացել էին գեներից մեկի` SCN2A-ի վրա, որի կապը աուտիզմի հետ հայտնաբերվել է ամբողջական էկզոնային սեքվենավորման /վերլուծման/ ընթացքում: Նշենք, որ SCN2A-ն կոդավորում է NaV1.2 նատրիումական անցուղին կազմող սպիտակուցները:      Կենսաբանական Հոգեբուժության կայքում զետեղված նյութից դատելով այդ գենը կարող է դառնալ <<Ռոզետյան քար>> աուտիզմի մոլեկուլյառ կենսաբանության մեջ, քանի որ նրա խանգառումը կարող է պայմանավորել ոչ միայն աուտիստիկ սպեկտրի խանգառում, այլ նաև ուրիշ խնդիրներ, օրինակ`ընկնավորություն /էպիլեպսիա/: Հայտնաբերվել է, որ մուտացիաները, որոնք բերում են NaV1.2 սպիտակուցների էքսպրեսսիայի /դրսևորման աստիճան/ բարձրացման, խթանում են մանկական հասակում ընկնավորության` էպիլեպսիայի զարգացմանը, իսկ NaV1.2 էքսպրեսիայի ընկճմանը նպաստող մուտացիաները բերում են  աուտիստիկ սպեկտրի խանգառման:

4Պատվաստումների հետևանքով աուտիզմի առաջացման վարկած — Պատվասման և վերջինիս ազդեցության վերաբերյալ բավականին շատ նյութեր են հրապարակվում սոցիալական ցանցերում: Բավականին մեծ քանակությամբ ծնողներ կիսվում են իրենց կարծիքներով և փորձում միասին գտնել այս խնդրի պատճառները: Եվ շատերն են նշում այն փաստը, որ երեխայի մոտ աուտիզմը սկսել է առաջանալ պատվաստումներից հետո: Այդ հարցը դեռևս քննարկման փուլում է և բժիշկների կողմից չստանալով հավաստի տեղեկատվություն և բացառում աուտիզմի առաջացման գործընթացում, ծնողներից շատերը նմում են այն կարծիքին, որ իսկապես հիմնական պատճառը հադիսանում են հենց պատվաստումները:

Պատվաստումների բացասական ազդեցության և չպատվաստված երեխաների ամուր առողջության վերաբերյալ հետազոտություններ  է կատարել մանկաբույժ, հոմեպատ, մի շարք գրքերի հեղինակ /<<Պատվաստել արդյո±ք մեր երեխաներին>>, 1992թ., <<Հարկավոր է արդյո±ք իմ երեխային մանկաբույժ>>, 2005թ. Ֆրանսուզա Բերտուին /ծն.1939թ./ անհանգստացնում էր այն հարցը, թե ի±նչ կարելի է անել կյանքն ու առողջությունը երաշխավորելու համար: 2009թ. ապրիլին պատվաստումների վերաբերյալ տեղի ունեցած կոնֆերանսի ընթացքում, որը վարում էին այդ խնդրի վերաբերյալ Ֆրանսիայի լավագույն փորձագետներ` լրագրող Սիլվիա Սիմոն և կենսաբան Միշել Ժորժը, ելույթից հետո պարզ դառձավ, որ պետք է հեռու մնալ պատվաստումներից: Ֆրանսուզա Բերտուն կազմակերեց համաժողով այս խնդրի շրջանակներում կոմպետետն մասնագետներ Սիլվիայի և Միշելի հետ <<Չպատվաստված երեխաների հիանալի առողջությունը>> խորագրով: Նա իր ելությում նշել է, իր անհատական բժշկական փորձից ելնելով` հիմք ունի խոսելու չպատաստված երեխաների հիանալի առողջության մասին, տարիներ շարունակ հավաքագրելով ծնողների արձագանքները այս խնդրի վերաբերյալ:

Չպատվաստված երեխաների առողջության մասին իր աշխատանքներում անդրադարձել է նաև լրագրող Դեն Օլմսթեդը, ով նշել է ԱՄՆ-ում, որտեղ դիտվում է աուտիզմի արտահայտման բարձր ցուցանիշ` 1:100 երեխա, Պենսիլվանիայի և Օգայիոյի շրջանում չպատվաստված երեխաների մոտ աուտիզմի զարմանալի բացակայության մասին:

Աուտիզմի առաջացման պատճառներին է անդրադարձել ազգությամբ ռուս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տատյանա Ստրոգանովան: Նա իր ելույթներից մեկում աուտիզմի առաջացման որպես հիմնական պատճառ է նշել նեյրոնային համակարգի խախտումները, գռգրվածության բարձր մակարդակը, գամմա ռիթմերի սովորականից ևս տարբերվող բարձր մակարդակը, որի հետևանքով ավելի գրգռված է գլխուղեղը և ավելի բարձր է աուտիզացիայի մակարդակը:

ԱՈՒՏԻԶՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Երեխայի նկատմամբ մոտեցումը պետք է հենված լինի հետյալ կանոնների վրա՝

  1. սկզբնական շրջանում երեխայի հետ կոնտակտի ժամանակ պետք է ոչ միայն չլինի որևէ ճնշում, այլև պետք չէ նրան ուղղակիորեն դիմել: Երեխան, որն ունի շփման բացասական փորձ, չպետք է զգա, որ նրան նորից դնում են իր համար տհաճ իրավիճակում:
  2. առաջին կոնտակտը արվում է երեխայի համար սովորական ակտիվության մեջ;
  3. անհհրաժեշտ է շեշտը դնել նրա համար հաճելի տպավորությունների վրա և ստեղծել նրա մոտ վստահություն:
  4. աստիճանաբար պետք է բազմազան դարձնել երեխայի համար հաճելի ոլորտները, երեխային ապացուցել, որ մարդու հետ ավելի լավ է, քան լինել միայնակ:
  5. միայն շփման պահանջմունքի ամրապնդումից հետո, երբ մեծահասակը նրա համար դառնում է դրական հուզական կենտրոն, կարելի է փորձել մի փոքր բարդացնել հուզական կոնտակտը:
  6. կոնտակտի բարդացումը պետք է լինի աստիճանական. երեխան պետք է վստահ լինի, որ արդեն յուրացված ձևերը չեն քանդվի:
  7. կոնտակտի ձևերի բարդացումը պետք է լինի արդեն ձևավորված ձևի մեջ նոր բաղադրիչների ներմուծման միջոցով:
  8. պետք է հիշել, որ երեխայի հետ հուզական կապի հասնելուց հետո, նա դառնում է ավելի խոցելի, և պետք է նրան զերծ պահել կոնֆլիկտներից:

Խաղ՝ Ձեռքեր

Նպատակն է մանկավարժիի հետ էմոցիոնալ կոնտակտի հաստատումը: խումբը նստում է մանկավաժի առաջ: Բռնում ենք երեխայի ձեռքերը և իր ձեռքով ռիթմիկ հպվում  երեխայի ձեռքին՝ասելով <<իմ ձեռքը, քո ձեռքը>>: Եթե երեխան ակտիվ դիմադրում է, քաշում է իր ձեռքը, ապա շարունակում ենք հպվել իր ձեռքին կամ ուրիշ երեխայի ձեռքին:

Տակտիլ կոնտակտը մեծ նշանակություն ունի երեխայի հետ էմոցիոնալ շփման ձևավորման համար:

Խաղ՝ Հեռացի ՛ր և մոտեցի ՛ր

Նպատակն է մանկավարժի  հետ էմոցիոնալ կոնտակտի հաստատումը: Երեխայից հեռանում ենք մի քանի քայլ և ձեռքերով նրան կանչում ՝ ասելով <<Արի իմ մոտ, լավ բալիկ>>: Երբ երեխան մոտենում է, մենք նրան գրկում ենք, պահում, եթե երեխան դիմադրում է,  աշխատում ենք նայել նրա աչքերի մեջ՝ ասելով <<Ինչ լավ, խելացի և այլն>>:

Խաղ՝ Շուրջպար

Նպատակն է մանկավարժի և մյուս երեխաների հետ էմոցիոնալ կոնտակտի հաստատումը: Խմբից ընտրում ենք մեկ երեխայի, որը բարևում է մյուս երեխաներին, սեղմում է յուրաքանչյուրի ձեռքը: Երեխան ընտրում է նրան, ով պետք է լինի շրջանի կենտրոնում: Երեխաները, միմյանց ձեռքերը բռնած, երաժշտության ներքո ողջունում են այն երեխային, ով գտնվում է կենտրոնում: Երեխաները հերթով մտնում են կենտրոն, և բոլորը ողջունում են:

Այս խաղը բազմաթիվ դրական էմոցիաներ է առաջացնում, սակայն պարապմունքների առաջին փուլերում նրանցից շատերը հրաժարվում են մտնել շրջանի կենտրոն, փակում են ականջները, փաչխում են:

Խաղ՝ Վերցրու՛դի՛րգցի՛ր

Նպատակն է երեխային սովորեցնել լսել և հասկանալ խոսքային հրահանգները: Անհրաժեշտ են կեգլիներ, զամբյուղ և տուփ: Սեղանի վրա ենք դնում կեգլիները և երեխաներին ասում, որ դրանք վերցնեն և նետեն տուփի մեջ: Եթե երեխաները կարողանում են անել, ապա կարելի է կազմակերպել մրցույթ:

Ֆիլմեր աուտիզմով ապրող մարդկանց մասին.

1. «Адам» (2009)

2. «Рай океана» (2010)

3. «Темпл Грандин» (2010)

4. «Меня зовут Кхан» (2010)

5. «Человек дождя» (1988)

6.«Безмолвная схватка» (1994)

7.«Я Сэм» (2001)

8.«Жутко громко и запредельно близко» (2011)

9. .«Мальчик и лошади » (2009)

10.«Аутизм: Мюзикл» (2007)

11.«Нелл» 1994

Թեմային առնչվող գրականության ցանկ

  1. Никольская О.С., Баенская Е.Р., Либлинг М.М., Костин И.А.,Веденина М.Ю., Аршатский А.В., Аршатская О.С.Дети и подростки с аутизмом. Психологическое сопровождение.— М.: Теревинф, 2005.— (Особый ребенок).
  2. Мамайчук И. И. Психологическая помощь детям с проблемами в развитии. СПб., 2001, ,
  3. Мамайчук И. И. Психология дизонтогенеза и основы психокоррекции. СПб., 2000.255
  4. Kanner L.(1943). Autistic disturbance of affective contact. In childhood psychosis: Initial,
  5. /http://ekaterina-pushkareva.ru/priznaki-autizma/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s