Այսօր երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքի թեման աուտիզմն էր։ Այս անգամ սեմինարը վարեցինք ես և հատուկ հոգեբան Մարիամ Միրզոյանը։
Սեմինարի ընթացքում խոսեցինք աուտիզմի հիմնական բնութագրի, ախտանշանների, դասակարգման, վախերի, պատճառագիտության և աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքի առանձնահատկությունների մասին։ Սեմինարի ընթացքում ներկայացրեցինք աուտիզմ ունեցող երեխաների հետ իրականացվող խաղեր, ինչպես նաև ֆիլմեր։
Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի
Վախերի մասին խոսելուց հետո ներկայացրեցինք վախերի սարդոստայն խաղը։ Խաղին մասնակցեցին երկարացված օրվա կազմակերպիչները։
Վախերի սարդոստայն