Այսօր «Բնակավայրն առանց ճաղավանդակների» նախագծի շրջանակներում Հյուսիսային դպրոցի տարատարիք ճամբարականների հետ իրականացրեցինք քայլք:
Քայլքը սկսեցինք Հյուսիսային դպրոցից, ուսումնասիրեցինք հարակից ցանկապատ և անցանկապատ տարածքները, խոսեցինք սարալանջի առաջվա և այսօրվա փոփոխության մասին։ Քայլքի ընթացքում մեր աչքից չվրիպեցին մի շարք անհրապույր ցանկապատներ և աղբի կույտեր։ Ճամբարականները առաջարկեցին ցանկապատի փոխարեն եղևնիներ տնկել և տարածքը կանաչով պատել։ Իսկ վերադառնալիս խաղացինք դպրոցի հարակից խաղահրապարակում։