«Իմ թաղարը»նախագիծ

Նախագիծը իրականացնելիս իմ առջև նպատակ էի դրել հնարավորություն ստեղծել սովորողների համար, որ կարողանան զարգացնել իրենց գիտելիքները բուսաբանությունից, ճանաչեն բույսերը, անմիջական մասնակցություն ունենան բույսերի տնկմանը, աճեցնեն ու խնամեն դրանք։

«Իմ թաղարը» նախագիծը իրականացրել ենք մի քանի փուլով: Շատ կարևոր էր սովորողների մոտ զարգացնել բույսերի նկատմամբ խնամքը և ուշադրությունը, և հենց այդ նպատակին էր ծառայում իրականացվող նախագիծը։ «Իմ թաղարը» նախագծի առաջին փուլում այցելեցինք ջերմոց-լաբորատորիա և կտրոններ վերցրինք: Նախագծի երկրորդ փուլում պատրաստեցինք թաղարներ։ Իսկ ամփոփիչ փուլում արմատակալած կտրոնները տեղափոխեցինք մեր պատրաստած թաղարների մեջ։ Սովորողները պարբերաբար հետևում են բույսերի աճին և խնամում են։ Այս ամենի արդյունքում սովորողները հնարավորություն են ստացել նախագծի՝ վերը նշված նպատակները իրականություն դարձնել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s