«Ուսումնական ագարակ» նախագիծ

Երկարացված օրվա սովորողների հետ իրականացրել եմ «Այց ուսումնական ագարակ» նախագիծը, որն իր մեջ ներառում է « Ձիավարություն » նախագիծը։

Նախագծի նպատակն էր հոգատար վերաբերմունք ձևավորել կենդանիների նկատմամբ, օգնել հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը և հոգեբանական մի շարք խնդիրներ, ձեռք բերել ինքնավստահություն, դրական հույզեր և ձիավարել։ Նախագծի իրականացման համար պարբերաբար այցելել ենք ագարակ, կերակրել և խնամել ենք մեր սիրելի կենդանիներին։ Կենդանասեր սովորողները իրենց հետ բերում էին մրգեր, բանջարեղեն, խնամքով կերակրում էին և հետևում, որ ոչ մի կենդանի առանց սնունդի չմնա։ «Ձիավարություն» նախագիծը իրականացրել ենք մի քանի փուլերով։ Առաջին փուլում սովորողները կերակրեցին և ընկեր Էդգարի օգնությամբ խնամեցին կենդանիներին։ Երկրորդ փուլում ընկեր Էդգարը ներկայացրեց անվտանգության կանոնները, իսկ երրորդ փուլում ձիավարեցինք։

Այցելելով ագարակ մենք հասցրել ենք հետևություններ անել և հասկանալ, որ յուրաքանչյուր կենդանու հետ շփումը մեզ դարձնում է ավելի հոգատար, ուշադիր, բարի և ինքնավստահ։ Նմանատիպ նախագծերը հետարքրքացնում են ուսումնական առօրյան։ Դրանց ընթացքում տրվող փոքրիկ տեղեկություններն ու գաղտնիքները երեխաներին դարձնում են ավելի ինքնավստահ, հետաքրքրասեր, որոնող և ուսումնասիրող

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s