Նախագծի մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ
Նախագծի պատասխանատուներ՝ Արմինե Մակվեցյան և Նարինե Պողոսյան, Էդմոն Փաշինյան
Օրը՝ հունվարի 22
ժամը՝ 14։20-15։20
Նպատակը և խնդիրները՝
- Իրականացնել համատեղ նախագիծ
- Նպաստել իրար օգնելու, աջակցելու ճամբարականների կարողությունը
- Ավագ ճամբարականների գիտելիքի փոխանցումը կրտսերներին
- Նպաստել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ
- Հաղթահարել կենդանիների նկատմամբ վախը և հոգեբանական մի շարք խնդիրներ, ձեռք բերել ինքնավստահություն և դրական հույզեր
Ընթացքը՝
Նախագծի իրականացման ընթացքում Հյուսիսային դպրոցից քայլքով կգնանք Ագարակ։ Քայլքի ընթացքում ավագ ճամբարականները, ովքեր հաճախ են եղել ագարակում, կուղեկցեն կրտսերներին։ Ագարակում կշրջենք և կիրականացնենք կենդանիների կերակրում։
Արդյունքը՝
- Մարդ-կենդանի կապի ձևավորումը և պահպանումը սովորողների մոտ:
- Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում: