
Month: Սեպտեմբերի 2020
Նկարչական պլեներ
Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողները նկարում ենք Ղազարոս Աղայանի «Արևի հրամանը» ստեղծագործությունը։
Այց ջերմոց-լաբորատորիա
Հյուսիսային դպրոցի սովորողների հետ այսօր եղանք ջերմոց-լաբորատորիայում։ սովորողները շրջեցին լաբորատորիայում, ծանոթացան կրիաների, ծովախոզուկների, ձկների հետ։ Իսկ հետո տիկին Շողիկը պատմեց ամենվտանգավոր և ամենաօգտական բույսերի մասին։
«Ծիտն ու Բազեն» Ղազարոս Աղայան
Ծիտը ծառին ծլվըլում է.
— Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
— Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա՜յ, վա՜յ, վա՜յ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
— Հա՜յ, հա՜յ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էղավ.
— Հե՛, հե՛, հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չալպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜, հա՜, հա՜…
Աղանկարչություն
Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողները նկարում են աղի վրա։