Լողորդները

Լողում են առաջին դասարանի սովորողները։ Նրանց համար ամեն անգամ լողավազանում լինելը մեծ ուրախություն է և նրանք ամեն օր հմտանում են։ Լողը մարմնակրթության անբաժանելի մասն է և սովորողների առօրյա առանց լողալու, մարզվելու անհնար է պատկերացնել։

Շարունակել կարդալ “Լողորդները”

Երկրագործությունը Հյուսիսում

Երկրագործական աշխատանքները շարունակվում են Հյուսիսում։ Այսօր Էդմոն Փաշինյանի հետ իրականացրեցինք սերմնացանով կանաչ գոտիների ավելացում։ Դպրոցի տարածքը ազատեցինք շինարարական աղբից։

Տեսանյութը՝ Անուշ Թորոսյանի

Օրը՝ Հյուսիսում

Այսօր իրականացրեցինք մի շարք աշխատանքներ Հյուսիսի բակում: Հողը փորեցինք, փոցխով հավաքեցինք չորացած մոլախոտերը, միջավայրը խնամեցինք և շարունակ այդպիսի աշխատանքեր կատարեցինք:
Տեսանյութը՝ Տաթև Աթոյանի

Երկրագործական աշխատանքներ Հյուսիսում

Շարունակում ենք մեր երկրագործական աշխատանքները։ Այսօր իրականացրեցինք սերմնացանով կանաչ գոտիների ավելացում, Սիենայի պուրակի տրավերտինե եզրագծերի մոտ սիզախոտի սերմնացան։ Ինչպես նաև բարեկարգման աշխատանքներ իրականացրեցինք Անիմացիայի ակումբի շրջակայքում։

Ավելին՝ տեսանյութում

Երկրագործական աշխատանքները Հյուսիսում

Հյուսիսային դպրոց-պարտեզում շարունակում ենք իրականացնել երկրագործական աշխատանքներ։ Այսօր իրականացրեցինք սերմացանով կանաչ գոտիների ավելացում նախակրթարանի մուտքի, երաժշտության ակումբի տարածքում։

Շարունակել կարդալ “Երկրագործական աշխատանքները Հյուսիսում”