Ժամանակահատված՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, համագործակցություն Շողիկ Պողոսյանի հետ
Նպատակը և խնդիրները՝
- Ձևափոխել Սիենայի պուրակը և դարձնել ավելի տեսանելի
- Սիենայի պուրակի բույսերի վերատնկում և տեղափոխում դպրոցի փակ տարածք
- Բլրակները կառուցել անյպես, որ ջրելիս ջուրը հասնի բույսի արմատը
- Սիենայի պուրակը համալրել նոր բույսերով
Ընթացքը՝
- Նախապատրաստական աշխատանքները սկսում ենք աշնանը
- Փխրեցնում ենք հողը
- Բազմամյա բույսերը տեղափոխում ենք մյուս ծաղկանոցներ կամ թաղարի մեջ
- Մեկամյա բույսերը տեղափոխում ենք սենյակային պայմաններ
- Հողի տեղափոխում այլ տարածք, մնացած հողի փխրեցում
- Անհրաժեշտության դեպքում հողը նորացնում ենք օրգանական հավելումներով
- Գարնան սկզբից իրականացնում ենք բույսերի տնկում և Սիենայի պուրակի վերջնական վերաձևավորում
Դիպլոմային աշխատանքի ընթացքում իրականացնելու ենք նաև․
- Կանաչ պատերի, տնկիների, սպիտակ սիրիական վարդերի ստացում
- Վայրի խաղողի վերատնկում բաց տարածքներում
- Տնկարանում չբարձրացող քրիզանտեմի տնկիների ստացում
Անհրաժեշտ բույսեր՝
- Գայլարդիա
- Անյուտայի աչիկներ
- Գացանիա
- Ռուդբեկիա
- Էշոլցիա
- Երիցուկ
- Սպիտակ մարգարիտ
- Կանաչ մշտադալար և այլն
Արդյունքները կամփոփվեն իմ ուսումնական բլոգում։