«Թվային արվեստ» տարբերվող սեմինար-պարապմունք

Արդեն երեք օր է ունենում ենք տարբերվող, հետաքրքիր սեմինարների շարք։ Սեմինարի անվանումն է «Թվային արվեստ»։ Սեմինարի ընթացքում աշխատեցինք համակարգչով, գրաֆիկական պլանշետով ու Adobe Photoshop ծրագրով։ Սեմինարի նպատակն էր ծանոթանալ Adobe Photoshop ծրագրին և ստեղծել թեմատիկ գիֆեր։ Սեմինարը վարեց Մերի Անդրեասյանը։ Սեմինարի առաջին օրը ծանոթացանք Adobe Photoshop ծրագրին, իսկ հաջորդ երկու օրերի ընթացքում ստեղծեցինք թեմատիկ և յուրահատուկ գիֆեր։ Ծրագրի յուրացմանը և գիֆերի ստեղծմանը օգնեց պատրաստակամ և հետաքրքիր Մերի Անդրեասյանը։

Ավելին՝ տեսանյութերում

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Կարող եք ծանոթանալ Մերիի աշխատանքներին

Տարեհաց

Մինչ օրս պահպանվել է ծիսական հաց թխելու սովորույթը, որի
խորհուրդը նվիրված է գալիք տարվա հաջողություններին: Ծիսական
հացը կոչվում է տարեհաց  կլոր կամ ձևաձև տեսքով, իսկ մեծությւնը
ըստ ընտանիքի անդամների թվի: Տարեհացի երեսը սերմերով և մրգերով
զարդարելը խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության
գաղափարը: Ներսում դնում են «միջինք»` լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ
կամ մետաղադրամ: «Միջինքը» տան այդ տարվա հարստության
խորհրդանիշն է: Ըստ ավանդույթի՝ տարեհացը օրհնվում էր տան փոքրիկի մեջքին և նա էր որոշում որը կտրը ում բաժինն է։ Ուտելու պահին ում բաժնի միջից լոբին
դուրս գար, տարին այդ մարդու համար հաջողակ կլինի:

Լուսաբանումը՝ Լիանա Ռոզիկյանի

Բարի Կաղանդ

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում՝ զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես՝ բնական: Այդ ճյուղը «Կաղանդի ծառ» է կոչվում: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից, չորացրած մրգերից պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև՝ մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ:

Շարունակել կարդալ “Բարի Կաղանդ”

Մանկավարժական ճամբար․ 28․12․30․12

Դեկտեմբերի 28-30 աշխատանք ֆիզիկական և առցանց միջավայրում

  • Դասավանդողներ առավոտյան ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
  • Խմբասենյակների դասավորություն, մաքրություն
  • Միջավայրի խնամք
  • Աշխատանք դիպլոմայինիս շուրջ
  • Մատենավարություն
  • Առցանց աշխատանքներ ըստ մանկավարժական ճամբարի օրակարգի
  • Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքներ

Նախապատրաստական աշխատանքներ․ Դիպլոմային նախագիծ

Դիպլոմային նախագծիս շուրջ պարբերաբար հանդիպումներ եմ ունենում տիկին Շողիկի հետ։ Իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ։ Աշխատանքը իրականացնում ենք մի քանի փուլերով։ Սկզբնական փուլում սերմեր ենք ցանում, որպեսզի աճած բույսերը տեղափոխենք Հյուսիսային դպրոց, Սիենայի պուրակի համալրման համար։ Հյուսիսային դպրոց-պարտեզում սովորողների փոքր խմբերի և ընկեր Անժելա հետ ևս իրականացնում ենք աշխատանքներ։

Երկրագործական աշխատանքներ

Սիենայի պուրակի բույսերի տեղափոխում

Շարունակել կարդալ “Նախապատրաստական աշխատանքներ․ Դիպլոմային նախագիծ”

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Դելտեմբերյան-տեխնոլոգիական նախագծեր

Ամփոփում՝

Հեծանվավարություն

Ամփոփում՝

Ուսումնական ճամփորդություն Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն

Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում

Հյուսիսային դպրոց-պարտեզի 1-3-րդ դասարանի սովորողները Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում են: Եկել ենք դիտելու դիտելու «Նվերների աշխարհ» ամանորյա  ներկայացումը:

Շարունակել կարդալ “Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոնում”

Դեկտեմբեր ամսվա ամփոփում


Դելտեմբերյան-տեխնոլոգիական նախագծեր

Ամփոփում՝

Հեծանվավարություն

Ուսումնական ճամփորդություն Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային թատրոն