Տարեհաց

Մինչ օրս պահպանվել է ծիսական հաց թխելու սովորույթը, որի
խորհուրդը նվիրված է գալիք տարվա հաջողություններին: Ծիսական
հացը կոչվում է տարեհաց  կլոր կամ ձևաձև տեսքով, իսկ մեծությւնը
ըստ ընտանիքի անդամների թվի: Տարեհացի երեսը սերմերով և մրգերով
զարդարելը խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության
գաղափարը: Ներսում դնում են «միջինք»` լոբի, սիսեռ, փոքրիկ կորիզ
կամ մետաղադրամ: «Միջինքը» տան այդ տարվա հարստության
խորհրդանիշն է: Ըստ ավանդույթի՝ տարեհացը օրհնվում էր տան փոքրիկի մեջքին և նա էր որոշում որը կտրը ում բաժինն է։ Ուտելու պահին ում բաժնի միջից լոբին
դուրս գար, տարին այդ մարդու համար հաջողակ կլինի:

Լուսաբանումը՝ Լիանա Ռոզիկյանի