«Թվային արվեստ» տարբերվող սեմինար-պարապմունք

Արդեն երեք օր է ունենում ենք տարբերվող, հետաքրքիր սեմինարների շարք։ Սեմինարի անվանումն է «Թվային արվեստ»։ Սեմինարի ընթացքում աշխատեցինք համակարգչով, գրաֆիկական պլանշետով ու Adobe Photoshop ծրագրով։ Սեմինարի նպատակն էր ծանոթանալ Adobe Photoshop ծրագրին և ստեղծել թեմատիկ գիֆեր։ Սեմինարը վարեց Մերի Անդրեասյանը։ Սեմինարի առաջին օրը ծանոթացանք Adobe Photoshop ծրագրին, իսկ հաջորդ երկու օրերի ընթացքում ստեղծեցինք թեմատիկ և յուրահատուկ գիֆեր։ Ծրագրի յուրացմանը և գիֆերի ստեղծմանը օգնեց պատրաստակամ և հետաքրքիր Մերի Անդրեասյանը։

Ավելին՝ տեսանյութերում

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի

Կարող եք ծանոթանալ Մերիի աշխատանքներին