Դդմով բիսկվիթ

Դդմածեսի շրջանակում երկարացված օրվա սովորողների հետ պատրաստեցինք դդմով բիսկվիթ։ Փոքրիկ խոհարարների պատրաստած բիսկվիթը շատ համեղ էր։ Պատրաստման ընթացքին մեզ միացավ ընկեր Քնարիկը, որը նպաստել էլ ավելի համեղ ստացվելուն։ Նկարահանեց՝ 3․1 դասարանի սովորող Գևորդ Գրիգորյանը։

Ավելին՝ տեսանյութում

Փետրվարի 1-5 աշխատակարգ

Իրականացվող նախագծեր՝

Շարունակել կարդալ “Փետրվարի 1-5 աշխատակարգ”

Երաժշտական սեմինար

Երկաարցված օրվա կազմակերպիչների երաժշտական սեմինարը այս անգամ տեղի ունեցավ Արևելյան դպրոցի վերնատանը։ Սեմինարի ընթացքում սովորեցինք մի քանի երգեր, պարերգեր։

Ավելին՝ տեսանյութերում, տեսանյութերը՝ Քնարիկ Մելքոնյանի

Շարժական մեդիաբացիկների պատրաստում

Հանրակրթական Դիջիթեք 2021 ամենամյա ստուգատեսի շրջանակում 3․1 դասարանի ջոկատի ճամբարականները իենց կրտսեր ընկերներին փոխանցեցին իրենց մեդիահմտությունները։ Paint նկարչական ծրագրի և  Video Editor մոնտաժային ծրագրի օգնությամբ նրանք կրտսեր ընկերներին օգնեցին պատրաստել շարժական բացիկներ։ Ճամբարականները պատրաստեցին գեղեցիկ դդմային բացիկներ։

Ավելին՝ տեսանյութում

Բջջային ծրագրավորում App Inventor-ի միջոցով

Այսօր 3․1 դասարանի սովորողների մի խմբի հետ մասնակցեցինք դիջիպարապմունքի։ Դիջիպարապմունքի թեման էր բջջային ծրագրավորումը  App Inventor-ի միջոցով։ Պարապմունքը վարեցին ավագ դպրոցի սովորողներ Տաթև Այվազյանը և Լիզա Ծատուրյանը։ App Inventor-ի միջոցով մենք կարող ենք ծրագրեր և խաղեր ստեղծել, դրանք ներբեռնել հեռախոսի մեջ և օգտագործել։ Աղջիկները ներկայացրեցին նաև ծրագրի առավելությունները և թերությունները։ Դիջիպարապմունքը հետաքրքիր էր սովորողների համար, նրանք տվեցին իրենց հետաքրքրող հարցերը և ակտիվ մասնակցեցին պարապմունքին։

Ավելին՝ տեսանյութում

Ֆիլմդիտում․Ալբերտ Լամորիս «Կարմիր փուչիկ»

Այսօր մեր կրտսեր ճամբարականների հետ դիտեցինք Ալբերտ Լամորիս «Կարմիր փուչիկ» Ֆիլմը։ Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Փարիզի Մենիլմոնտան թաղամասում: Տղան դպրոցի ճանապարհին գտնում է սյունից կապված մեծ կարմիր փուչիկ: Նա արձակում է փուչիկը, այն տանում է դպրոց, խնդրում է ծառայողին պահել փուչիկը դասերի ընթացքում, դրանից հետո վերադառնում է տուն, որտեղ մայրը վերցնում և պատուհանից բաց է թողնում փուչիկը: Տղան նկատում է, որ փուչիկը թռչելու փոխարեն մնում է տղայի պատուհանի մոտ և առավոտյան ինքնուրույն հետևում է նրան դպրոց գնալիս: Ֆիլմը ընկերության, սիրո և հավատարմության մասին է։

Ավելին՝ տեսանյութում

Ճամբարային երկրորդ շաբաթվա ամփոփում

Հունվարի 18-22 աշխատակարգ

Արդյունքները՝

Ուսումնական ճամփորդություն