Օր — 30 ապրիլի, ուրբաթ
Ժամը՝ 10:30-13:00
Մասնակիցներ՝ «Հյուսիսային» դպրոցի 3․1 դասարանի սովորողներ
Նպատակը
«Տիեզերք» ուսումնական նախագծի ամփոփում ուսումնաճանաչողական ֆիլմի դիտման և քննարկման միջոցով։
Խնդիրները
Սովորողներին մոտ զարգացնել պատկերացումը տիեզերքի, մոլորակների, երկրագնդի և տիեզերական մարմինների մասին։
Ընթացքը
Սովորողների հետ «Տիեզերք» ուսումնական նախագծի շրջանակում տարբեր տեղեկատվական աղբյուրների օգնությամբ ծանոթանալ տիեզերական մարմինների, նրանց կառուցվածքի, կարևորության և դերի հետ։ Ճամփորդությունից առաջ սովորողները իրենց բլոգում ներկայացնում են տիեզերքի մասին իրենց ունեցած տեղեկությունները։
Արդյունքում սովորողների մոտ ամրապնդում են պատկերացումը տիեզերքի, երկրագնդի և տիեզերականան մարմինների վերաբերյալ։
Ճամփորդությունը սովորողները կամփոփեն իրենց անհատական բլոգներում։