Ուսումնա-հայրենագիտական երկօրյա ճամփորդություն դեպի գ․ Բյուրական «Տոնացույց» կենտրոն
Համագործակցություն «Տոնացույց» ժողովրդական թատրոնի հետ
Մասնակիցներ՝ 2․3դասարանի սովորողներ, ծնողներ
Նախագծի իրականացման օրը՝ մայիսի 13-14
Մեկնում` Հյուսիսային դպրոցից
Երթուղին` Երևան-Բյուրական
Պատասխանատուներ՝ Լիանա Ռոզիկյան, Հասմիկ Մաթևոսյան, Նարինե Պողոսյան, Կարինե Խառատյան
Նախագծի նպատակներ և խնդիրներ
- ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին, ծիսական խոհանոցին
- ազգային արժեքների տարածում
- ծեսը վերականգնել
- ծանոթացում գյուղի մշակույթի, պահպանված ծիսական երգերի հետ
- սովորողները իրենք կդառնան ավանդույթների կորղն և փոխանցող ընտանիքի անդամներին
Ծրագրում՝
- Այցելություն Բյուրական գյուղի Սբ․Հովհաննես եկեղեցի
- Քայլք դեպի «Տոնացույց» կենտրոն
- Համբարձման ծես «Տոնացույց» կենտրոնում․ սովորողը մասնակից
- Ճաշ՝ Համբարձման ծեսի ծիսական խոհանոց
- Ազգային պարերի ուսուցում «Տոնացույց կենտրոնում»
- Ընթրիք
- Ալցելություն Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարան
- Վերադարձ «Տոնացույց» կենտրոն․ գիշերակաց
Օր 2-րդ
- Ուրախ մարզական առավոտ
- Հայրենագիտական քայլք Բյուրական գյուղում
- Պիկնիկ
- Վաերադարձ Երևան
Նախապատրաստական աշխատանք
- Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում ենք Համբարձման ծեսը.
- Սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
- համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
- սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ ,
- սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
- ծիսական տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, գրտնակ, շորերը պատրաստելու համար՝ համապատասխան կտորներ կամ արդեն պատրաստի փոքր չափերի մանկական շորեր, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
- որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:
Արդյունքներ՝
Ծեսն իրականացնողը կիմանա
- ազգային ծեսերը,
- ազգային սովորույթները,
- ազգային ավանդական պարերը,
- հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
- ծիսական կերպարները,
- ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
- ծիսական պարագաները:
Սովորողը կկարողանա
- երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
- պատրաստել ծիսական պարագաներ,
- խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
- համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
- ծեսին նոր կյանք տալ:
Արդյունքի ներկայացում
Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:
Նախագիծը՝ Լիանա Ռոզիկյանի բլոգից։