Համատեղ նախագիծ Արևելյան դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ Նունե Խաչիկօղլյանի հետ։
Մասնակիցներ՝ երկարացված օրվա տարատարիք սովորողներ
Ժամանակահատվածը՝ ապրիլ, մայիս ամիս
Նպատակը և խնդիրները՝ ծանոթանալ հեքիաթին, զարգացնել լսելու և վերլուծություններ կատարելու կարողությունը, տեխնոլոգիական հմտությունների զարգացում
Ընթացքը՝
- սովորողների համար ընթերցում ենք Հազարան հավքից նախապես ընտրած հատվածը
- մեկնաբանում ենք անծանոթ բառերը և արտահայտությունները
- բնութագրում ենք հերոսներին
- վերլուծում ենք ընթերցած հատվածը
- սիրելի հերոսների պատկերների ստեղծում (Paint ծրագրով)
- պլաստիլինով կծեփենք սիրելի հերոսներին
Արդյունքները կամփոփվեն ուսումնական բլոգներում։