«ԲԱՐՁՈՒՆՔԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ» ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ԲԱՐՁՈՒՆՔԸ՝ — ԼՈՒՍԱԳՅՈՒՂ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ
«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել ուսումնա-հետազոտական ճամփորդություն.
Վայրը՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի փեշեր Թուխ Մանուկ /Ապարանի ջրամբարից հրվ, Քասաղ գետի աջակողմյան բարձունք/
Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի 1․1 և 2․3 դասարանի սովորողներ, ծնողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի ՆերսիսյՆ, Լիանա Ռոզիկյա, Նարինե Պողոսյան, Սիրան Պողոսյան
Օր՝ մայիսի 26, մեկնում՝
Ճամփորդության երթուղին
Երևան- Տառերի պուրակ-Ապարանի հուշահամալիր — Լուսագյուղ — Թուխ Մանուկ
https://goo.gl/maps/vcx2YgWN97x1GACn8
Նպատակը և խնդիրները
- Ճանաչել և ուսումնասիրել տվյալ տարածքը, բնակավայրը
- Ճանաչողական հմտությունների ձևավորում սովորողների մոտ
- Զարգացնել բարձունք հաղթահարելու կարողությունների ձևավորում
- «Համբարձման ծես» նախագծի ամփոփում
- Խմբով աշխատելու և ճամփորդելու կարողությունների ձևավորում և զարգացում
- Մեդիահմտությունների զարգացում. փորձել օգտագործել նկարելու և լուսանկարելու կարողություններն ու հմտությունները
Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)
Սովորողները`
• Ծնողների և մեծերի օգնությամբ տեղեկությունների հավաքում բնակավայրի, բարձունքի մասին:
• Ճամփորդական կանոնների են մշակում:
• Տեղում հանրօգուտ աշխատանքի իրականացում:
Նախագիծն իրականացվում է երեք փուլով՝
• Նախապատրաստում
• Ճամփորդություն
• Ամփոփում
Նախապատրաստական փուլում սովորողների հետ համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից հավաքել տեղեկություններ բարձունքի մասին: Սովորողները պատրաստում են տեսանյութեր և ներկայացնում, թե ինչպես են պատրաստվում ճամփորդությանը (ճամփորդական կանոններ, հանդերձանք, ուսապարկի պարունակություն, բժշկական արկղիկ): Ծնողների, ուսուցչի օգնությամբ սովորողները նախապես ծանոթանում են եղանակի տեսությանը:
Ճամփորդության ընթացքում հաղթահարելով նախատեսված բարձունքը՝ ծածանել եռագույնը: Կատարել հանրօգուտ աշխատանք նշված վայրում: Ամփոփել «Համբարձման ծես» նախագիծը:
Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոպատումներով, տեսաֆիլմերով, որոնք կամփոփենք դասարանական բլոգում: