Ճանաչողական թափառումներ Բանգլադեշում
Նախագծի հեղինակներ ՝ Նարինե Պողոսյան, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Նունե Խաչիկօղլյան, Արևելյան դպրոց-պարտեզ
Մասնակիցներ՝ Հյուսիսային և Արևելյան դպրոցների երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ:
Քայլարշավի վայր՝ Բանգլադեշ
Երթուղին՝ Հյուսիսային դպրոց-պարտեզից Վահան Զատիկյանի անվան այգի- Հյուսիսային դպրոց-պարտեզ
Քայլարշավի օրը՝ հունիսի 1
Նպատակը՝
- Իրականացնել ճանաչողական թափառումներ Բանգլադեշում
- Հայրենաճանաչություն
- Իրականացնել նկարչական պլեներ Վահան Զատիկյանի անվան այգում
Խնդիրները՝
- Ծանոթանալ Բանգլադեշի անծանոթ տարածքներին:
- Բնակիչներից տեղեկություններ ստանալ հին Բանգլադեշի մասին
- Իրականացնել բնապահպանական աշխատանք
- Առավել մեծ ուշադրություն դարձնել տարածքի պատմամշակութային արժեքներին:
Նախագծի իրականացման փուլերը՝
- Նախապատրաստում
- Քայլարշավ
- Ամփոփում
Անհրաժեշտ գործիքներ՝
- Թվային ֆոտոխցիկ
- Ձայնագրիչ
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ջուր
- Նկարչական պարագաներ
- Աղբի տոպրակ, ձեռնոց
Ընթացքը՝
- Հյուսիսային և Արևելյան դպրոցի սովորողների ծանոթացում
- Հյուսիսային դպրոց- պարտեզից իրականացնում ենք քայլք դեպի Վահան Զատիկյանի այգի
- Հարցազրույց ենք վերցնելու բնակիչներից հին Բանգլադեշի մասին
- Իրականացնելու ենք բնապահպանական աշխատանք և նկարչական պլեներ
Ամփոփում՝
Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում: