Սեմինար-պարապմունք ջերմոց-լաբորատորիայում

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինար-պարապմունքը այս անգամ Ջերմոց-լաբորատորիայում էր։ Տիկին Շողիկի հետ վերատնկեցինք բույսեր, խնամեցինք, ապա շրջեցինք Քոլեջի պարտեզում, ծանոթացանք բույսերի խնամքի առանձնահատկություններին, մաքրեցինք մոլախոտերը։

Ավելին՝ տեսանյութում

Մարզական խաղեր

Մարզական խաղեր են խաղում երկարացված օրվա տարատարիք սովորողները։ Մարզական խաղերը նպաստում են ճկունության, արագաշարժության և արագ կողմնորոշման զարգացմանը։

Ավելին՝ տեսանյութում

«Թեժառույք»-ի Վանական համալիր

3․1 դասարանի սովորողների և ծնողների հետ եղանք «Թեժառույք»-ի Վանական համալիրում։ Սովորողները առանց տրտնջալու հաղթահարեցին բարձունքը։ Տեղ հասնելուն պես ընկեր Արմինեն պատմեց Վանական համալիրի մշակութային արժեքի մասին, ծանոթացրեց տեղանքի օգտակար բույսերին։

Սնվելուց և հանգստից հետո երգեցինք Կոմիտաս, վերհիշեցինք մեր սիրելի ստեղծագործությունները։

Ավելին՝ տեսանյութում

Նախագիծը՝ այստեղ։

Օրվա ամփոփում

Մայիսյան 16-րդ հավաքի երկրորդ շաբաթվա վերջին օրը բավականին հագեցած էր։ «Գագարին» նախագծի շրջանակում պատրաստեցինք կավե մոլորակներ, աստղեր, Լուսին։ Ապա մարզական խաղեր խաղացինք և հեծանվավարեցինք։

Ավելին՝ տեսանյութում

Հազարան Հավք

«Հազարան հավք» նախագծի շրջանակում այսօր հյուրընկալեցինք Արևելյան դպրոցի երկարացված օրվա կազմակերպիչ Նունե Խաչիկօղլյանին իր սովորողների խմբով։ Տիկին Նունեն սովորողներին պատմեց Հազարան հավքից մի հատված, Արթուր Շահնազարյանի խմբագրմամբ։ Ունեցանք շատ հագեցած և բովանդակալից քննարկում և մտքերի փոխանակում։

Նկարաշարը՝ այստեղ։

Ավելին՝ բլոգում