Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ
Պարտիզապուրակային աշխատանքներ մասնագիտություն
Թեմա՝ Սիենայի պուրակի վերաձևավորում և բույսերի վերատնկում
Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան
Ուսանողներ՝ Նարինե Պողոսյան և Մարի Միքայելյան
Սիենայի պուրակի վերաձևավորում և բույսերի վերատնկում
Բովանդակություն
- Ներածություն
- Ի՞նչ է պուրակը
- Սիենայի պուրակի ստեղծում
- Պուրակի բույսերը
- Գայլարդիա
- Գացանիա
- Բալզամին
- Պորտուլակ
Ներածություն
Դիպլոմային աշխատանքումս ներկայացված է սեպտեմբեր ամսվանից կատարված աշխատանքները, որի ընթացքում ձեռք բերեցի մի շարք հմտություններ՝ աշխատանք հողի հետ, բույսերի ճիշտ տնկում, խնամք։ Թեման և աշխատանքային գործունեությունը ինձ շատ հոգեհարազատ են, քանի որ դպրոցում պարբերաբար իրականացնում ենք այգեգործական աշխատանքներ ներառելով սովորողներին։ Իրականացրենք ենք Սիենայի պուրակի վերաձևավորման աշխատանքներ, վերատնկել ենք բույսեր և նոր բույսեր ենք ավելացրել։ Սովորողների խմբի հետ պարբերաբար իրականացրել ենք պուրակի վերաձևավորման աշխատանքերը, դրանց մասնակից դարձնելով նաև սեբաստացի ընտանիքների։ Պուրակի վերաձևավորման աշխատանքները իրականացրել ենք տարբեր փուլերով, պուրակի խնամքը ենթադրում է ամենօրյա աշխատանք և հոգատար վերաբերմունք ՝ մոլախոտերի հեռացում, հողի փխրեցում, բույսերի ջրում։
Ի՞նչ է պուրակը.
Կանաչապատ ոչ մեծ տարածք (0, 1-2, 0 հա) բնակավայրերի հրապարակներում, փողոցներում և առանձին շենքերի մոտ։ Նախատեսվում է կարճատև հանգստի և ճարտարապետական ձևավորման համար։ Այն ըստ քաղաքաշինական իրավիճակի կարող է ունենալ միայն ճարտարապետական համալիրը ձևավորող, լրացնող դեր՝ առանց անմիջական մոտեցման հնարավորության (Սպանդարյանի անվան հրապարակը Երևանում)։ Պուրակի հատակագծային լուծումը կարող է լինել ինչպես կանոնավոր՝ երկրաչափական (Մարսյան դաշտը Լենինգրադում), այնպես էլ ազատ՝ բնապատկերային (Երևանի օպերայի և բալետի թատրոնի պուրակ)։ Պուրակի ճարտարապետական հորինվածքի կարևոր տարրերն են քանդակները, հուշարձանները, ջրավազանները, շատրվանները, ծաղկանոցները և բարեկարգման այլ հնարքներ։ Դրանք ճարտարապետորեն լրացնում և հարստացնում են արդի բնակավայրերի արհեստական միջավայրը:
Սիենայի պուրակի ստեղծում
2020 թվականի սեպտեմբերից մինչև հունիս աշխատել ենք սովորողների հետ։
Նախագիծ
Սիենայի պուրակի վերաձևավորում և բույսերի վերատնկում
Արդյունքները՝
Բույսերի տնկում Սիենայի պուրակում
Սիենայի պուրակի բույսերի տեղափոխում
Սիենայի պուրակի բույսերի տեղափոխում
Սիենայի պուրակի ստեղծում
Դիպլոմային նախագծիս շուրջ պարբերաբար հանդիպումներ եմ ունեցել Շողիկ Պողոսյանի հետ։ Իրականացրել ենք նախապատրաստական աշխատանքներ։ Պուրակի վերաձևավորմումը իրականացրել ենք մի քանի փուլով։ Սկզբնական փուլում սերմեր ենք ցանել, որպեսզի աճած բույսերը տեղափոխենք Հյուսիսային դպրոց, Սիենայի պուրակի համալրման համար։
Ցանում ենք գացանիա բույսի սերմերը։ Առանձնացրեցինք հասունացած սերմերը, որպեսզի ծլելու հավանականությունը մեծ լինի։ Ցանեցինք մոտավորապես 30 սերմ, ջերմաստիճանային համապատասխան պայմանների դեպքում հավանական է, որ բոլորը կծլեն։
Տնկում ենք գացանիա բույսը
Գացանիա բույսը ծլելուց հետո տեղափոխեցինք համապատասխան թաղարների մեջ։
Պասիֆլորա․ կտրոնների ստացում
Ճիշտ կտրոններ ստանալու համար պետք է իմանալ, որ բույսի ներքևի հատվածում տերևներ չպետք է լինեն, որպեսզի չնեխեն և չվնասվեն, քանի որ դա կխանգարի արմատակալման ընթացքին։ Կտրոնների ստացումից հետո մի մասը պետք է դնենք ջրի մեջ, մի մասն էլ տնկենք։
Սերմնացան
Սիենայի պուրակում աշխատել ենք տարատարիք սովորողների հետ
Աշխատանքի երկրորդ փուլում սովորողների մի խմբի, Շողիկ Պողոսյանի և Անժելա Բլեյանի հետ Սիենայի պուրակում գտնվող սենյակային բույսերը տեղափոխեցինք թաղարների մեջ ցրտից պաշտպանելու համար։ Բույսերի տեղափոխումից հետո իրականացրեցինք հողի փխրեցում, տեղափոխում։
Մի խումբ սովորողների հետ ընկեր Անժելան իրականացնում է ծաղիկների տնկման աշխատանքները: Առաջին ծաղիկները տնկեցինք, մեկնարկը տվեցինք: Կշարունակենք ծաղիկների համալրման աշխատանքները:
Ապրիլի 24-ին սովորողների, ծնողերի հետ Սիենայի պուրակը համալրեցինք բույսերով։
Ավելին՝ այստեղ
Բույսերի տնկում
Սովորողների հետ պուրակը համալրում ենք նոր բույսերով
Շարունակում ենք աշխատանքները
Սիենայի պուրակի բույսերը
Գացանի
Գացանիա փայլուն, աստղածաղիկավորների ընտանիքին պատկանող միամյա ցածրաաճ բույս է՝ մոխրականաչավուն տերևներով և ամուր ընձյուղներով։ Ծագում է Հարավային Աֆրիկայից։
Ծաղիկները խոշոր են, նարնջադեղին, պսակաթերթիկների վրա սև օղակներով, բացվում են միայն պարզ, արևոտ օրերին։
Փայլուն գացանիայից բացի, մշակության մեջ հանդիպում են նաև հետևյալ տեսակները՝
- Երկարացողուն (բազմամյա է, ունի ոսկեդեղին խոշոր ծաղիկներ, որոնց տրամագիծը հասնում է մինչև 25 սմ-ի),
- Պոտսի (ծաղիկներն ունեն մինչև 12 սմ տրամագիծ և երկար կոթուններ, աչքի է ընկնում ուժեղ աճով, տերևները դեպի վեր են ուղղված):
- Ցանքը կատարում են ջերմոցներում, ապրիլի երկրորդ կեսին: Սերմնաբույսերը խնամում են կիսաչոր, արևոտ պայմաններում: Գացանիայի սածիլները վատ են տանում ավելորդ խոնավությունը: Դաշտ կարելի է տեղափոխել միայն առողջ, լավ զարգացած սածիլները, այլապես բույսերը կորցնում են իրենց դեկորատիվ հատկանիշը: Չափազանց շոգադիմացկուն և երաշտադիմացկուն բույսեր են: Հեռանկարային են մեր հանրապետության ցածրադիր գոտու պայմանների համար (Արարատյան դաշտ, Վայք, Մեղրի, հյուսիսարևելյան շրջաններ): Հիմնականում օգտագործում են կտրելու ծաղիկ ստանալու համար և ծաղկադեկորատիվ ձևավորումներում:
Գայլարդիա
Աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս է` ծագումով Հարավային և Հյուսիսային Ամերիկայից: Տերևները երկարավուն օվալաձև են, լայնաբլթակ կամ ուղղակի բլթակավոր: Ծաղկաբույլերը կազմված են լեզվակավոր և խողովակաձև կամ միայն և խողովակաձև խոշոր ծաղիկներից, որոնց գունավորումը տարբեր է` դեղին, նարնջագույն, կարմրադարչնագույն և կարմիր: Հանդիպում են կիսալիաթերթիկ և լիաթերթիկ ծաղկավոր բույսեր: Լուսասեր է, և բավականին երաշտադիմացկուն, լավ է աճում և առատորեն ծաղկում հումուսով ու սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային հողերում: Բույսի բարձրությունը չի անցնում 50-60 սմ-ից:
Բազմանում է սերմերի միջոցով, որոնք նպատակահարմար է ցանել մայիսին` անմիջապես բաց գրունտում:
Բազմամյա գայլարդիաներից կարելի է նշել հիբրիդայինը (Gaillardia hybrida): Բարձրությունը հասնում է մինչև 90 սմ-ի: Ունի նաև կոմպակտ, ցածրաճ այլատեսակ` մինչև 40 սմ բարձրությամբ: Ծաղիկները խոշոր են` մինչև 10-12 սմ տրամագծով: Սերմերը ցանում են ապրիլին` կիսատաք ջերմոցներում: Սերմնաբույսերը վերատնկում են թաղարներում և ապահովում լույսով ու խոնավությամբ: Ուշ գարնանային ցրտահարությունների վտանգն անցնելուց հետո բույսերը դաշտ են տեղափոխում: Պիտանի են լանդշաֆտային ձևավորումների համար:
Բալզամին
Այս գեղեցիկ ծաղիկը հայտնի է վաղուց, և այն աներևակայելիորեն տարածված է: Այն իրավամբ կարելի է համարել աշխարհում ամենատարածված բույսը: Բալզամինը առաջին անգամ հայտնվեց Եվրոպայում 1596թ․։ Կարող ենք հանդիպել տարբեր տեսակի․ վարդագույն, կարմիր, սպիտակ, նարնջագույն, մանուշակագույն ծաղիկներով, և դրանք կարող են ունենալ նաև բծեր կամ շերտեր: Կան նաև հիբրիդներ ՝ գունագեղ տերևներով և տպավորիչ կրկնակի ծաղիկներով: Այս բույսերի ծաղկումը գրեթե շարունակվում է ամբողջ տարվա ընթացքում, հետևաբար ստացել է «մշտադալար» անվանումը: Այս ծաղիկը աճեցվում է որպես բազմամյա փակ տարածքում և նրանք նաև զարդարում են այգիներն ու պատշգամբները (տարեկան): Այս ծաղիկը կարող է հանգիստ աճել ինչպես լավ լույսի ներքո, այնպես էլ մասնակի ստվերում և նույնիսկ ստվերում: Բայց եթե ուզում եք, որ դրա ծաղկումը լինի շարունակական և առատ, ապա դրա համար պարզապես անհրաժեշտ է պայծառ լույս (օրը մի քանի ժամ բավարար կլինի): Ամռան ամիսներին ավելի լավ է այն հեռացնել պատուհանից, որը տեղակայված է սենյակի հարավային մասում կամ ստվերում է բույսը: Բույսը տեղադրելու լավագույն տարբերակը պատուհանն է, որը գտնվում է սենյակի արևելյան կամ արևմտյան մասում: Ամռանը այն կարելի է դուրս հանել փողոց կամ պատշգամբ։ Այս բույսը շատ է սիրում խոնավություն: Փաստն այն է, որ այն ունի հյութալի բխում: Եվ եթե նա չունի բավարար խոնավություն, ապա ցողունները դառնում են ավելի քիչ առաձգական և ընկնում ներքևում գտնվող տերևներից: Ամռանը բալզամինը պետք է առատորեն ջրվի, իսկ ձմռանը, այնուամենայնիվ, պետք է ավելի քիչ ջուր ջրել, սակայն համոզվելով, որ հողը չի չորանում:
Պորտուլակ
10-30 սմ բարձրությամբ բույսն ունի առանցքային արմատ՝ մազարմատների խիտ ցանցով պատված։ Արմատը կարմրավուն է։ Սերմերը սև են, մանր և փայլուն։ Դանդուռի ցողունները մերկ են, մսալի, հիմքից ճյուղավոր։ Տերևները հերթադիր են, երկարավուն, բութ, հիմքում նեղացած, մսալի։ Ծաղիկները տերևանոթներում աճում են փնջերով։ Բաժակի մասերը մսալի են, բութ ողնուցով։ Պսակաթերթերը վառ գույների են, կլորավուն, մոտավորապես 10 մմ երկարությամբ։
Դանդուռ բանջարանոցային (Լատ. Portulaca oleracea)
Միամյա, ցածրահասակ (մոտ 30 սմ) ուտելի բույս է՝ խիստ ճյուղավորված ցողունով: Ոչ մեծ խմբերով աճող ծաղիկները բաց դեղնավուն են՝ 7-8 մմ տրամագծով:
Ծաղկում է մայիսի վերջից մինչև օգոստոսի վերջը:
Հարմար է օգտագործել այգում՝ ալպյան բլուրի հարավային լանջը ձևավորելիս, ինչպես նաև այգու արահետների սալիկների արանքներում:
Դանդուռ խոշորածաղիկ (Portulaca grandiflora), դանդուռազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է՝ տարածված Հարավային Ամերիկայում։ Հայաստանի պայմաններում օգտագործվում է որպես միամյա ծաղկաբույս, քանի որ ձմռանը բաց գրունտի պայմաններում ցրտահարվում է։
Ցողունը մսալի է, սողացող, մոտ 15 սմ երկարությամբ՝ մանր, հյութալի տերևներով։ Ծաղիկները լիաթերթիկ են, կիսալիաթերթիկ, սպիտակ, դեղին, վարդագույն, կարմիր և այլ գույների։ Բացվում է միայն արևոտ եղանակների դեպքում։ Ծաղկում է հունիսի կեսերից ընդհուպ մինչև սառնամանիքները։ Երաշտադիմացկուն է, ջերմասեր և լուսասեր։ Լավ աճելու և առատ ծաղկելու համար պահամջում է թեթև ավազակավային սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողեր։ Հումուսով հարուստ ծանր հողերում վատ է ծաղկում։ Սերմերը ցանում են մարտին՝ արկղերում։ Վերատնկում են նույնպես արկղերում, որոնք անմիջապես տեղափոխում են ջերմոց։ Սածիլները այգի են տեղափոխում հունիսի սկզբին և տնկում բույսը բույսից 20-30 սմ հեռավորության վրա։ Մեկ գրամ սերմից ստացվում է 4000 բույս։