Ժամանակահատված՝ Նոյեմբեր ամիս
Նախագծի պատասխանատուներ՝ Շողիկ Պողոսյան, Նարինե Պողոսյան
Նախագծի նպատակն ու խնդիրները
- Նախագծի նպատակն է սովորողներին տեղեկատվություն փոխանցել յուրաքանչյուր սենյակային բույսի կարևորության և բուժիչ հատկությունների մասին
- Սովորողների հետ աճեցնել, բազմացնել և տարածել այդ բույսերը
- Նպաստել ընտանիքների մասնակցությանը նախագծին
- Ձեռք բերել տեղեկատվություն տարբեր կայքերից
- Ստեղծել փոքրիկ մեդիաձեռնարկ այդ բույսերի մասին
Ակնկալվող արդյունք․
- Սովորողը կկարողանա ճանաչել և տարբերակել բույսերը
- Կճանաչի օգտակար բույսերը
- Կկարողանա աճեցնել և բազմացնել բույսեր
- Նախագիծը իրականացնելու ենք մի քանի փուլերով
- Սկզբնական փուլում այցելելու ենք Բուսաբուծության կենտրոն, տեղեկատվություն ենք ստանալու աճեցվող բույսերի մասին
- Յուրաքանչյուր սովորող լրացուցից տեղեկատվություն է ձեռք բերում բույսերի մասին
- Հաջորդ փուլում աճեցնում ենք բույսերը, հետևում խնամքին
Սովորողները պետք է ուսումնասիրեն յուրաքանչյուր սենյակային բույսի բուժիչ հատկությունները և բլոգերում հրապարակեն նյութեր հետևյալ թեմաներով`
Աշխատանքի պլանավորում
- Բույսերի օգտակար և բուժիչ հատկությունները
- Բույսերի էկոլոգիական նշանակությունը մարդու կյանքում
- Կատարված աշխատանքի լուսաբանում
Արդյունքները կամփոփվեն ուսումնական բլոգներում։
Նախագծի նախնական տարբերակը՝ Գարդենիա բլոգից։
Նախագծի արդյունքը՝ այստեղ։