Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 1-5, յուրաքանչյուր սովորողի հետ 45-60 րոպե տևողությամբ
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ
Նպատակը և խնդիրները՝
⦁ անհատական և փոքր խմբերով զարգացնող աշխատանքներ իրականացնել սովորողների հետ
⦁ նպաստել երեխայի իմացական գործընթացների զարգացմանը
⦁ նպաստել սովորողների բազմակողմանի զարգացմանը
⦁ համագործակցային հմտությունների զարգացում
Զարգացնում ենք
⦁ Իմացական գործընթացները- խոսք, ուշադրություն, հիշողություն, մտածողություն, երևակայություն
⦁ Զգայական ընկալումը․ լսողական, տեսողական, շոշափելիքի, հոտի, համի
⦁ Մանր և խոշոր մոտորիկայի զարգացում
⦁ Խոսքի զարգացում-(բառապաշարի հարստացում, կապակցված խոսքի զարգացում)
⦁ Մաթեմատիկական կարողությունների զարգացում
Աշխատանքը իրականացնելու ենք
⦁ անհատական
⦁ փոքր խմբով
Միջավայր
⦁ դպրոց
⦁ երեխայի տունը
Աշխատանքի ընթացքը․ Օր առաջին
- Աշխատելու ենք փոքր խմբով դպրոցում
- Հանդիպման առաջին փուլում իրականացնելու ենք խոսքի զարգացմանն ուղղված խաղեր, «1 և 2-րդ խաղերը», երկրորդ հատվածում իրականացնում ենք զգայական խաղ։
- Օրվա ավարտին ամփոփելու ենք խաղերը։
Արդյունքները կամփոփվեն ուսումնական բլոգում։