Զգայական խաղեր

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 1-5-ը

Նպատակը և խնդիրները՝

  • Զգայական հմտությունների զարգացում
  • Տարածական կողմնորոշման զարգացում
  • Ուսումնասիրել քամի երևույթը։ Այս խաղը հիանալի եղանակ է զգայական հմտությունների միջոցով՝ շարժման ու տարածության փոխկապակցված աշխատանքը հասկանալու համար:

Քամի

Անհրաժեշտ պարագաներ

Լեգո աղյուսներ, չորացրած տերևներ, թղթեր և ստվարաթղթեր, խմելու համար տարբեր հաստության ձողիկներ, գուաշ, մանր քարեր կամ այլ փոքր առարկաներ։

Ընթացքը

Սկզբում խոսում ենք քամու մասին։

 Արդյո՞ք կարելի է այն տեսնել կամ բռնել։ Ինչպե՞ս եք այն զգում մազերի կամ մաշկի վրա։

Վերցնում ենք  ստվարաթղթի կտոր կամ տերև, փակում  աչքերը և փչում։

Այնուհետև, որպեսզի տեսնենք թե ինչպես է քամին ազդում ավելի ծանր առարկաների վրա, վերցնում ենք  լեգո աղյուս կամ քար, և նույնպես փորձում ենք  փչել։

Խաղի հաջորդ փուլում  քամին պատկերում ենք  թղթի վրա, ինչը շա՜տ հեշտ է։  Խմելու ձողիկի միջոցով փչում ենք  ներկը թղթի վրա։ Այս եղանակով կարող եք անգամ առարկաներ պատկերել՝ փչելով ներկը տվյալ առարկայի եզրագծով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s