Մասնակիցենր՝ Հյուսիսային դպրոցի սովորողներ
Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 1-5-ը
Նպատակը և խնդիրները՝
- զարգացնել բառապաշարը, մտածողությունը և երևակայությունը
Խաղ 1․
«Այն ի՞նչն է»
Նպատակը՝ հարստացնել երեխայի բառապաշարը
Դիդակտիկ նյութեր՝ տարբեր առարկաների կամ առարկաների նկարներ
Խաղի ընթացքը՝ Սովորողին ասում ենք ցույց տուր, թե ինչն է կլոր, խորանարդաձև, երկարավուն, օվալաձև, քաղցր,
թթու, հյութալի, փափուկ, պինդ:
Խաղ 3․
Աշխատանք հականիշների զարգացման շուրջ
«Ես ասում եմ, դու շարունակի՛ր»
Նպատակը՝ Երեխայի բառապաշարը հարստացնել հականիշներով։
Խաղի ընթացքը: Մասնագետը սկսում է նախադասությունը, երեխան պետք է ավարտի։
ՕրինակԽնձորը քաղցր է, իսկ կիտրոնը
…: Նարինջը կլոր է, իսկ բանանը...: Փիղը ուժեղ է, իսկ մկնիկը
…: Կարտոֆիլը պինդ է, իսկ լոլիկը...: Ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը
…: Թելը
բարակ է, իսկ պարանը`…:
Խաղեր խոսքում հականիշային և հոմանիշային հարաբերությունների
զարգացման համար
Խաղ 3
«Կռահիր, թե ինչ նյութից են պատրաստված»
Նպատակը` նպաստել խոսքի բառապաշարի զարգացմանը:
Դիդակտիկ նյութեր՝ խաղալիք դույլ, ցնցուղ, մուրճ, գրիչ, տիկնիկ, մեքենա:
Խաղի ընթացքը: Սովորողին ասվում է . «Ասա, թե ինչից է պատրաստված ….»:
Գնդակը պատրաստված է ……., դույլը ….…, մուրճը …., սեղանը …, գրիչը ….., տիկնիկը …,
մեքենան….:
- «Ես ասում եմ, դու շարունակի՛ր»
Նպատակը՝ Երեխայի բառապաշարը հարստացնել հականիշներով։
Խաղի ընթացքը: Մասնագետը սկսում է նախադասությունը, երեխան պետք է ավարտի։
ՕրինակԽնձորը քաղցր է, իսկ կիտրոնը
…: Նարինջը կլոր է, իսկ բանանը...: Փիղը ուժեղ է, իսկ մկնիկը
…: Կարտոֆիլը պինդ է, իսկ լոլիկը...: Ձմռանը ցուրտ է, իսկ ամռանը
…: Թելը
բարակ է, իսկ պարանը`…:
Խաղ 4
- «Մտածիր չորրորդ բառը»
Նպատակը՝ ընդհանրական հասկացությունների ձևավորում, բառի նպատակային կիրառման
կարողության զարգացում:
Խաղի ընթացքը: Սովորողին ասվում է. «Մտածիր և ասա, թե որը կլինի չորրոդ բառը»:
Տետր, գիրք, կարկին, …., Թավա, կաթսա, ափսե, …., Աչքեր, այտեր, քիթ, …., Վերարկու,
կոշիկ, գուլպա, …., Կարագ, ձու, միս, …., Հեռուստացույց, հեռախոս, վառարան, …, Լոբի,
ոսպ, ոլոռ, …., Կարտոֆիլ, սմբուկ, պղպեղ, ….:
Խաղ 5
Աշխատանք ընդհանրական հասկացությունների զարգացման շուրջ
- «Մտածիր չորրորդ բառը»
Նպատակը՝ ընդհանրական հասկացությունների ձևավորում, բառի նպատակային կիրառման
կարողության զարգացում:
Խաղի ընթացքը: Երեխային ասվում է. «Մտածիր և ասա, թե որը կլինի չորրոդ բառը»:
Տետր, գիրք, կարկին, …., Թավա, կաթսա, ափսե, …., Աչքեր, այտեր, քիթ, …., Վերարկու,
կոշիկ, գուլպա, …., Կարագ, ձու, միս, …., Հեռուստացույց, հեռախոս, վառարան, …, Լոբի,
ոսպ, ոլոռ, …., Կարտոֆիլ, սմբուկ, պղպեղ, ….:
Շնչառական խաղեր՝
• հարթ մակերեսից փչել կտրտված թղթի կտորները,
• ձողիկի օգնությամբ փչել թղթի կտորները ոչ հարթ մակերևույթից,
• ձողիկի օգնությամբ տեղափոխել թղթի կտորները,
• ձողիկի օգնությամբ բաժակի միջից վերցնել ու տեղափոխել թղթի կտորները,
• փչել փետուրի, թենիսի փոքրիկ գնդակի, բամբակի, թղթի կտորների վրա,
• փչել բամբակների վրա երկու քթանցքով, այնուհետև փոփոխելով փչել մեկ աջ. մեկ
ձախ քթանցքով,
• փչել-«տաքացնել» ձեռքերը, փչել-«սառեցնել» կերակուրը,
• հոտ քաշել ծաղիկներից, ուտելիքից,
• փչել կախված թելերի, ժապավենների վրա,
• փչել վառված մոմի վրա այնպես, որ միայն լույսը տատանվի,
• փուչիկ փչել, սուլել,
• փչել ջրում եղած առարկայի վրա՝ այն հասցնելով ենթադրյալ «նավահանգիստը»,
• փչելով օճառապղպջակներ ստանալ՝ նախ կարճ, կտրուկ, ապա երկար, փչել թույլ-ուժեղավելի ուժեղ,
• փչելով իրար մոտեցնել ասոցիատիվ նկարները՝ շնիկը ոսկորի մոտ, ձուկը ջրի, սարդը
սարդոստայնի մոտ և այլն,
• ձողիկով փչել ջրով լցված բաժակի վրա: