Համատեղ մարզական խաղեր

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Նարինե Պողոսյան, Ֆլորա Դավթյան, Արմինե Մակվեցյան։ Համատեղ մարզական խաղերը շարունակական բնույթ են կրում, ամեն անգամ ավելացնում ենք նոր մարզական խաղեր, խաղում ենք Հյուսիսի մյուս երկարացված օրվա ճամբարականների հետ։

Ժամանակահատվածը՝ Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներ

Նպատակը և խնդիրները՝

  • Իրականացնել համատեղ մարզական խաղեր տարատարիք ճամբարականների հետ
  • Նպաստել առողջ ապրելակերպին
  • Նպաստել դիմացկունության, ճարպկության, արագավազության, շարժունակության զզարգացմանը
  • Նպաստել համագործակցային, խմբային կարողությունների զարգացմանը

Ակնկալվող արդյունքներ՝

  • Սովորողը կլինի անընդհատ ակտիվ շարժման մեջ
  • Կզարգանա նրանց համագործակցային կարողությունները
  • Կլինեն ավելի շարժունակ և ճկուն

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Գնդակներ
  • Օղակներ
  • Բուլավաներ

Մարզական խաղերը մեծ հետաքրքրություն են առաջացնում սովորողների մոտ: Մարզական խաղերը նպաստում են սովորողների ֆիզիկական ակտիվության և ճկունության զարգացմանը, խաղերի շնորհիվ  նրանց  օրը դառնում է հետաքրքիր և հագեցած: Խաղերը ընտրվում են հաշվի առնելով սովորողների տարիքը և մարզական  հետաքրքրությունները:

Մարզական խաղերի նկարագրություններ՝

  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր խմբին հատկացվում են մի քանի օղակներ: Յուրաքանչյուր խմբում սովորողներից մի քանիսը բռնում են օղակները, իսկ մնացած մասնակիցները ըստ հերթականության անցնում են օղակների միջով ՝ առանց դիպչելու: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի պատին:
  • Սովորողները բաժանվում են երկու խմբի, որից հետո ներկայացնում ենք խաղի կանոնները: Այնուհետև սովորողները պետք է իրենց առջև շարված օղակների միջով ցատկելով հասնեն և դիպչեն վերջում դրված բուլավաներին: Կհաղթի այն խումբը, ով առաջինը կհասնի բուլավային և կպահպանի խաղի կանոնները:
  • Բաժանվել երկու խմբի։ Առաջին կանգնածները վազում են մինչև եզրագիծը, վերադառնում, բռնում իրենցից հետո կանգնած ընկերոջ ձեռքը և նորից վազում, հետո ավելանում է երրորդը, չորրորդը․․․
  • Երկու խմբեր մրցում են իրար դեմ: Յուրաքանչյուր խմբին մեկական օղակ և գնդակ է հատկացվում: Օղակի մեջ պետք է մտնեն երկու կամ երեք հոգով, որի մեջտեղում կանգնած խաղացողը գնդակը վարելով պետք է զիգզագաձև շրջանցի բուլավաները մինչև պատը, իսկ վերադառնալիս երեքով գնդակը պետք է պահեն՝ առանց ձեռքերի օգնության: Հասնելով շարքին` արագ պետք է օղակը և գնդակը փոխանցել հաջորդ եռյակին:

Մարզական խաղերի նկարագրությունները տեսանյութերում․

Արդյունքը՝

  • Ֆոտոպատումների, պատումների, տեսաֆիլմերի ստեղծում, հրապարակում բլոգում:

Նախագծի արդյունքը՝ այստեղ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s