Այց Բուսաբուծության լաբորատորիա

Երկարացված օրվա տարատարիք ճամբարականների հետ մեկնարկեցինք «Իմ օգտակար բույսը» նախագիծը։ Նախագծը բաղկացած է մի քանի փուլից։ Առաջին փուլում այցելեցինք Բուսաբուծության լաբորատորիա, շրջեցինք, «ծանոթացանք» բույսերի և կենդանիների հետ։ Շրջելուց հետո տիկին Շողիկը պատասխանեց ճամբարականների հարցերին, որոնք ուղղված էին տարբեր բույսերի աճեցման և խնամքի առաձնահատկություններին։ Նախագծի հիմնական նպատակն է ճամբարականներին փոխանցել գիտելիքներ բույսերի օգտակար հատկությունների և աճեցման առանձնահատկությունների մասին։

Ավելին՝ բլոգում

Նախագիծը՝ այստեղ։

Պլաստիլինե կերպարներ

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ի ընաթցքում երկարացված օրվա ճամբարականները իրականացնում են տեխնոլոգիական գործունեություն։ Նրանք պատրաստում են իրենց պլաստիլինով, իրենց նախընտրած ձևով և գույներով։

Ավելին՝ տեսանյութում

Թթուդրիկի ծես

3․3 դասարանը թթուդրիկի ծեսն է իրականացնում։ Թթուդրիկի ծեսին նախորդել էր նախապատրաստական աշխատանքներ, առանձնացրել էինք անհրաժեշտ բանջարեղենների ցանկը, իսկ արդեն այսօր կշռել էինք, համտեսել և սիրով անցաք թթու պատրաստելու գործին։ Տիկին Հասմիկի և ընկեր Լեյլայի օգնությամբ պատրաստեցինք շատ գեղեցիկ թթու։

Տեսանյութը՝ Լիանա Ռոզիկյանի