Մասնակիցներ` Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա տարատարիք սովորողներ
Ժամանակահատվածը` դեկտեմբեր
- Քարերից պատրաստել ամանորյա գեղեցիկ պատկերազարդմամբ հուշանվերներ(սառնարանի մագնիսներ), որոն սովորողները նվիրելու են իրար
- Ձեռք բերել տեխնոլոգիակն հմտություններ։
- Կատարել ճիշտ գունաբաժանում և գույնի ընտրություն
- Երևակայության զարգացում
- Ստեղծագործական-վերլուծական մտածողության զարգացում
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում և կիրառում
- Գունաբաժանման միջոցով ճաշակի ձևավորում
Ընթացքը՝
Քարերի օգնությամբ պատրաստել գեղեցիկ պատկերազարդմամբ հուշանվերներ(սառնարանի մագնիսներ), որոնք սովորողները նվիրելու են իրար
Անհրաժեշտ նյութեր՝
- Հարթ, ողորկ քարեր
- Ներկեր
- Լաք
- Մագնիսներ
- Գունավոր թղթեր
- սոսինձ
Պատրաստման եղանակը՝
- Նախապես մաքրված քարերի վրա ներկերի օգնությամբ նկարազարդել, թողնել չորանա։
- Լաքապատել, թողնել չորանա։
- Քարի հետնամասում սոսնձի օգնությամբ ամրացնել մագնիսները։
- Գունավոր թղթերից պատրաստել ծրարներ
- Պատրաստի սառնարանային մագնիսները դնել ծրարների մեջ և նվիրել իրար
Արդյունքները կհրապարակվեն իմ բլոգում։
Նախագիծը՝ Արմինե Մանուկյանի բլոգից