Օրը՝ դեկտեմբերի 24
Ժամը՝12։30 -15:00
Վայրը՝ Պատանի հանդիսատեսի թատրոն
Հասցե՝ Մոսկովյան փող., 3 շենք
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 2-1, 2-3 դասարանի սովորողներ
Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Մարի Միքայելյան
Ընթացք
Նախապատրաստական փուլ․
1․ Սովորողների հետ ընթերցանության ժամին ընթերցել Ռապունցել հեքիաթը
2․Միասին կքննարկենք հեքիաթը
3․Օրացույցի վրա կնշենք ճամփորդության օրը, կորոշենք ամսաթիվը, շաբաթվա օրը
4․Օգտվելով եղանակի տեսության օրացույցից՝ կորոշենք օրվա եղանակը։
5. Քննարկել թատրոնում տարրական կանոնները պահպանելու մասին
Հեքիաթը շատ երկար մազեր ունեցող աղջկա մասին է, որը բանտարկվել էր բարձր աշտարակում։ Հեքիաթի հեղինակը Գրիմ եղբայրներն են։
Համավարակի պահպանման կանոններ.
Պահպանելով համավարակի զգուշության կանոնները, նախապես ունենալ պայմանավորվածություն, որպեսզի նախատեսված 80 նստատեղի փոխարեն զբաղեցվեն 50 նստատեղը՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորություն:
Պայմանավորվածությունը արդեն ուժի մեջ է՝ զրուցել, քննարկել ենք թատրոնի պատասխանատու անձնակազմի հետ։
Սովորողի ուսապարկում անհրաժեշտ իրեր՝
- ախտահանիչ միջոց
- դիմակ
- ջուր
- թաց և չոր անձեռոցիկ
Արդյունքը՝ այստեղ։