Այսօր, դասավանդողների մի խմբով եղանք Ծաղկունք գյուղում, նպատակն էր տեղանքի ուսումնասիրումը ձմեռային մարզական խաղերի իրականացման համար։ Ծաղկունք գյուղի դպրոցին հարակից կա ֆուտբոլի դաշտը, որը հարմար է մարզական խաղերի իրականացման համար։ Տարածաշրջանի ձյունատառ լինելը նպաստում է ձմեռային մարզական խաղեր՝ դահուկ, սահնակ, փչովի սահնակ, ձնագնդիի իրականացման համար։ Հանդիպումը կարևոր էր նաև նրանով, որ պայմանավորվածություն ստեղծվեց ձմեռայի մարզական խաղերի իրականացման համար երկու դպրոցների միջև։
Ավելին՝ տեսանյութում