Այսօր «Ձմեռային մարզական ստուգատես»ի ընթացքում Հյուսիսային դպրոցի 3․3 դասարանը այցելեց Երևանի Գեղասահքի և Հոկեյի մարզադպրոց։ Ճամբարականների տպավորությունները շատ տարբեր էին, գունեղ ու ոգևորող։ Ճամբարականների մի մասը առաջին անգամ էր սահադաշտում և սկզբում ունեցան մի փոքր դժվարություններ, որոնք հեշտությամբ հաղթահարեցին, քանի որ նրանք ունեին մեծ ցանկություն սահելու և պատրաստ էին հաղթահարել այս փորձությունը։ Ընկեր Ռոբերտի փոխանցած վստահությունը ևս նպաստեց փորձության հաղթահարմանը՝ խինդով և ծիծաղով։
Տեսանյութը՝ Լիանա Ռոզիկյանի