«Թումանյանական օրեր». ուսումնական նախագիծ

Ժամանակահատվածը` Փետրվար ամիս

Մասնակիցներ՝ երկարացված օրվա սովորողներ

Նպատակը՝

  • Ընթերցել, պատմել և քննարկել  Հ. Թումանյանի ստեղծագործությունները
  •  Զարգացնել սովորողների մեդիահմտությունները
  • Նպաստել ստեղծագործական մտքի,  երևակայության և խոսքի  զարգացմանը
  • Տալ մատչելի տեղեկատվություն Հովհաննես Թումանյանի կենսագրության մասին
  • Ծանոթանալ Հ. Թումանյանի ստեղծագործություններին

Ընթերցանության նյութեր

Ստեղծագործությունների ցանկը՝

  1. Աշուն
  2. Տերևաթափ
  3. Մի բաց նամակ ամենքին
  4. Ծաղիկները
  5. Չարի վերջը
  6. Ծույլ աղջիկ
  7. Երեք խելոք մի հին տաշտով
  8. Ուրագ ու սղոց
  9. Մարտ
  10. Ուլունք
  11. Կանաչ ախպեր
  12. Արագիլ
  13. Գետակը
  14. Մի կաթիլ մեղրը
  15. Քեֆ անողին քեֆ չի պակսիլ
  16. Եդեմական ծաղիկը
  17. Խոսող ձուկը․․

Մանուկն ու ջուրը

Ամպոտ սարեն ուրախ ձենով
Ջուր է գալիս, անցնում շենով։
Մի թուխ մանուկ դուրս է վազել,
Ձեռքն ու երես պաղ լըվացել,

Լըվացել է ձեռքն ու երես,
Ու դարձել է՝ խոսել էսպես.

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,

Որ հին ու նոր ձյունն է գլխին։

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։

— Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր մեջն այգեպան։

ՈւԼՈՒՆՔ
Գարունը եկավ ամպերով
Ամպերը եկան անձրևով
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա
Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,
Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,
Տանից քշի, դուրս անի։

ԱՇՈւՆ 
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն
Անտառը կրկին
Ներկել է նածշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բույն։

ԾԻՏԻԿԻ ՕՐՈՐԸ
Կախված է ճյուղքից ճոճը ծիտիկի.
Փչի՛, հովիկ, փչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Ծիտիկը անուշ երազ է տեսնում.
Փչի՛, հովիկ, փչի՛,
Ճոճն օրորվի, տանի բերի.
Նանի՜, ծիտիկ, նանի՜։
Բայց տես, ծիտիկը քնից չզարթնի.
Կամա՛ց փչի, կամա՛ց,
Ճոճն էլ զգույշ տանի բերի,
Նանի՜, ծիտիկ, նանի՜։

ՈՒՐԱԳ ՈՒ ՍՂՈՑ
Մի՛ լինի ուրագի պես,
Միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ,
Այլ եղիր սղոցի պես,
Մին դեպի քեզ, մին դեպի մեզ։

Տեխնոլոգիական գործունեություն

Տեխնոլոգիաակն գործունեություն՝ 

  • կավով, պլաստիլինով ծեփում ենք թումանյանական հերոսներ
  • նկարում ենք սիրելի ստեղծագործության հերոսին

Անհրաժեշտ գործիքները՝ անհատական նեթբուք-նեթբուք, նկարչական պարագաներ (ջրաներկ, գուաշ, վրձին, թղթեր)

Համատեղ նախագիծ

Ստեղծում ենք մեդիաայբբենարան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s