«Աղայան+Ռոդարի» ուսումնական նախագիծ

Իրականացման տևողությունը՝  մարտ ամիս

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողներ

Նպատակը և խնդիրները՝

  • Ղ. Աղայանի, Ջ. Ռոդարի հեղինակների մանկական ստեղծագործությունների  ծանոթացում
  • զարգացնել սովորողների ստեղծագործական միտքը, երևակայությունը, խմբային աշխատանք կատարելու հմտությունները
  • զարգացնել մեդիահմտությունները և տեխնոլոգիական հմտությունները
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Կարդալու, պատմելու  որակական հատկանիշների զարգացում


Ստեղծագործությունների ցանկ՝

Ղ․ Աղայան՝ մանկական ստեղծագործություններբանաստեղծություններ

Ջաննի Ռոդարի՝ ստեղծագործություններ

Ուսումնական գործունեության ձևեր՝

Ռոդարիական հնարքների կիրառում

  • «Ինչ կլիներ, եթե…» Օր՝․ «Ինչ կլիներ, եթե Երևանը սկսեր թռչել», «Ինչ կլիներ, եթե ձեր վերելակն մինչև Լուսին թռչեր», «Ինչ կլիներ, եթե երազանքը մոլորվեր տան մեջ», «Ինչ կլիներ, եթե աստղերը երկնքից ցան ընկնեին»։ Ներկայացնում եմ օրինակներ՝․«Ինչ կլիներ, եթե երազանքը մոլորվեր տան մեջ»․․․տան բնակիչները զարմանալի երազներ կտեսնեին, հեղինակ՝ Էրիկ Սահակյան, ․․․նա պատուհանից դուրս կթռչեր և հեռու հեռու կփախչեր հեղինակ՝ Սիլվի Թադևոսյան։
  • Սիրելի՛ սովորող, ինքդ կարող ես գրել Ռոդարիական հնարքներ և անսովոր պատմություն հորինել։ Հորինի՛ր անսովոր պատմությունդ, նկարահանի՛ր ընթացքը, տեղադրի՛ր բլոգումդ, և ուղարկի՛ր իմ էլեկտրոնային հասցեին։
  • «Շուռ տված հեքիաթները», Հեքիաթի թեման մտացածին շուռ ենք տալիս։ Օր՝․«Շունն ու կատու հեքիաթում փոխում ենք Շան ու Կատվի դերեը»։ Կարմիր Գլխարկը չարը, իսկ գայլը բարի․․․
  • Հեքիաթների շիլափլավ-Ռոդարի+Աղայան։ Ընտրում եք Աղայանի և Ռոդարիի ձեր սիրելի հեքիաթներից։ Մի հեքիաթի հերոսներին մյուս հեքիաթի մեջ պատկերացրեք ու այդ մասին նոր հեքիաթ հորինեք։
  • Իսկ հետո ի՞նչ եղավ- Հեքիաթի կամ պատմվածքի ընթերցումը հանգուցային որևէ կետում ընդհատում ենք: Սովորողին առաջարկում ենք պատմությունը շարունակել: Վերջում անպայման ծանոթացնում ենք հեղինակային տարբերակին: Այս հնարն անծանոթ ստեղծագործության վրա կիրառելն հարմար է:

Տեխնոլոգիական գործունեություն՝

  • Կավագործություն
  • Նկարչություն
  • Տեխնոլոգիական գործունեույթուն

Արդյունքը՝ այստեղ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s