Ապրիլի մեկին կրթահամալիրի հյուրն էր Վայոց ձորի մարզպետը և այլ աշխատակիցներ։ Օրը սկսեցինք ուսումնական ժամերգությամբ Սուրբ Երրորդություն եկեղեցում, ապա քայլքով գնացինք Հյուսիսային դպրոց-պարտեզ։ Հյուրերը շրջեցին դպրոցում, մասնակից եղան Դալմայի խաղողի վազերի տնկմանը, եղան գունանկարի, գծանկարի, ոսկեգործական արվեստանում, արտասահմանում, ծանոթացան արվեստանոցների գործունեության հետ։ Հյուսիսային դպրոցից Սասնալանջ-սարալանջով գնացինք Քոլեջ։ Հյուրերը շրջեցինք Քոլեջում, եղան ջերմոց-լաբորատորիայում, խաղողի և գինու դպրոցում, ապա Վերնատան սրահում տեղի ունեցավ ներկայացում-քննարկում մասնագիտական կրթության կազմակերպումը քոլեջում թեմայով։ Ճաշ-քննարկումից հետո օրը շարունակվեց Մայր դպրոցում և Արևմտյան դպրոցում և ամփոփվեց ուրբաթ-համերգին մասնակցությամբ։
Ավելին՝ տեսանյութում