Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի գ․ Բյուրական «Տոնացույց» կենտրոն
Քարտեզը՝ այստեղ։
Նախագծի իրականացման օրը՝ ապրիլի 20
Մեկնում` Հյուսիսային դպրոցից, ժամը՝ 10։00
Վերադարձ՝ ժամը 15։00
Երթուղին` Երևան-Բյուրական
Ճամփորդողների խումբը` Հյուսիսային դպրոցի 3․3դասարանի սովորողներ, ծնողներ
Ճամփորդության ղեկավարներ՝ Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան
Նպատակը՝ սովորողներին ծանոթացնել Մեծ Պահքի յոթ շաբաթներին՝ որպես ազգային քրիստոնեական ծես, Զատկի ծիսական տիկնիկներին (Ուտիս տատ, Ակլատիզ, ածիկացան), սովորողները իրենք դառնան ավանդույթների կորղ և փոխանցող ընտանիքի անդամներին։ Համագործակցել «Տոնացույց» ժողովրդական թատրոնի հետ, միասին իրականացնել Զատկածեսը։
Ծրագրում՝
1․Այցելություն Բյուրական գյուղի Սբ․Հովհաննես եկեղեցի
2․Քայլք դեպի «Տոնացույց» կենտրոն
3․Համերգային ծրագիր «Տոնացույց» կենտրոնում․ սովորողը մասնակից
4․Զատկական ծիսական խաղեր Ռուբիկ պապիկի հետ
5․Ընդմիջում, տոնախմբություն
Նախապատրաստական աշխատանքեր՝
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ուսապարկ
- Ալկոգել
- Բրդուճներ
- Թաց և չոր անձեռոցիկներ
- Ջուր-թերմոս
- Հարմար հագուստ, կոշիկ
- Բուժական արկղիկ՝ դպրոցից
- Մեդիագործիքներ՝ հեռախոս, պլանշետ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ
- Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
Ամփոփում
- Ճամփորդության ավարտից հետո սովորողներն ընդհանրացնում են հաված տեղեկությունները, իրենց տպավորությունները և վերջնական արդյունքները հրապարակվում են դասարանական-անհատական բլոգներում: