Համբարձման ծեսը Բջնիում

Քարտեզը՝ այստեղ։

Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի գ․Բջնի

Մասնակիցներ՝ 2.1 և 3․3դասարանի սովորողներ, ծնողներ, գյուղի բնակիչներ

Նախագծի իրականացման օրը՝ հունիսի 2

Մեկնում՝ Հյուսիսային դպրոցից ժամը՝09.30

Վերադարձը՝ժամը 15.00

Պատասխանատուներ՝ Սրբուհի Ներսիսյան, Լիանա Ռոզիկյան, Նարինե Պողոսյան

Նախագծի նպատակներ և խնդիրներ՝

  • ծանոթանալ ազգային ծեսերին ու տոներին, ծիսական խոհանոցին
  • ազգային արժեքների տարածում
  • գյուղի բնակիչների հետ միասին վերականգնել ծեսը
  • ծանոթանալ գյուղի մշակույթի, պահպանված ծիսական երգերի հետ
  • սովորողները իրենք կդառնան  ավանդույթների կորղն և փոխանցող ընտանիքի անդամներին
  • հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում» նախագծին

Նախագծի իրականացման փուլերը՝

  • Նախապատրաստում՝ երգուսուցում, պարուսուցում,
  • Ճամփորդություն
  • Ամփոփում

Ծրագրում՝

  • Այցելություն գ․Բջնի
  • ՏՀամբարձման ծեսի մեկնարկ․ տնից-տուն
  • Քայլք Ս․Աստվածածաին եկեղեցի․ Համբարձման ծես
  • Տոնական ընդմիջում
  • Քայլք Բջնիի բերդ
  • Վերադարձ

Նախապատրաստական աշխատանք

  • Տարբեր աղբյուրներից ուսումնասիրում ենք Համբարձման ծեսը.
  • Սովորում են Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • համացանցից գտնում և ունկնդրում են Համբարձման ծիսական երգեր («Ջա՜ն, ծաղիկ» , «Համբարձման անուշ գիշեր է» , «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն» և այլն),
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ  ,
  • սովորում են պսակ հյուսելու տարբերակներ,
  • ծիսական տիկնիկ պատրաստելու համար նախապատրաստում են փարչ, տիկնիկին զարդարելու համար՝ զարդեր,
  • որոշում են գործողությունների հաջորդականությունը, կազմում են նախնական սցենարը:

Արդյունքներ՝

Ծեսն իրականացնողը կիմանա

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • ազգային ավանդական պարերը,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ծիսական պարագաները:

Սովորողը կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

Արդյունքի ներկայացում

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում ներկայացնել՝ ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Արդյունքն՝ այստեղ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s