
Երկարացված օրվա կազմակերպումը բազմաբովանդակ է, քանի որ իրականացնում ենք տարբեր նախագծեր, որոնք ուղղված են սովորողների բազմակողմանի զարգացմանը և ներառմանը։ Շատ կարևոր է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ներառումը և նախագծերին մասնակցությունը։ Երկարացված օրվա իմ խմբում սովորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորող և պետք է փաստել, որ իրականացվող նախագծերը նպաստում են սովորողի ինքնադրսևորմանը, դասընկերների հետ շփման որակի բարձրացմանը և ներառմանը։ Իրենց կարևոր նշանակությամբ առանձնացրել ենք բնագիտական նախագծերը, որոնց մեջ ներառված են «Այց բուսաբուծության լաբորատորիա» և «Ձիավարություն» նախագծերը։
Ներկայացված նախագծերը առավել արդյունավետն են ԿԱՊԿՈՒ սովորողների հետ աշխատելիս, քանի որ կենդանիների և բուսական աշխարհի հետ շփումը սիրելի է սովորողների կողմից և նպաստում է նրանց հույզերի, ապրումների դրսևորմանը։
Նախագծերի նպատակն է․
- Վաղ հասակից սերմանել սեր և հոգատարություն դեպի բույսը, դեպի շրջապատը
- Նպաստել ինքնուրույնության ձևավորմանը
- Նպաստել ինքնավստահության ձեռքբերմանը
- Նպաստել հույզերի, զգացմունքների արտահայտմանը
- Նպաստել հաղորդակցման կարողությունների զարգացմանը
Սովորողները «շփվում» են կենդանիների հետ, կերակրում, խնամում։
Իր կարևոր և թերապևտիկ նշանակությունը ունի կենդանիների հետ շփումը։
Կենդանիների հետ շփումը նպաստում է ՝
- Ֆիզիկական լարվածության թուլացմանը
- Ինքնագնահատականի բարձրացմանը
- Հեշտացնում է սովորողի հետ շփումը, հաղորդակցումը
- Նպաստում է համագործակցելու կարողությունների զարգացմանը

Ամենօրյա շփում կենդանիների հետ
Ուղեկցող-աջակցող մասնագետի ` հիմնական գործառույթները
- Նպաստել սովորողի ներառմանը դասարանում, ուսումնական գործընթացի ժամանակ
- Նպաստել հույզերի, մտքերի ազատ արտահայտմանը
- Նպաստել ինքնուրույնության, կենցաղավարության որակների բարձրացմանը
- Նպաստել ուսումնական հմտությունների զարգացմանը
Աշխատանքի արդյունավետության համար կարևոր է․
- Ծնող-դասվար համագործակցությունը
- Ծնող-աջակցող մասնագետ համագործակցությունը
- Դասվար-աջակցող մասնագետ համագործակցությունը
- Ծնողի հետ հանդիպում-զրույցները
- Արդյունավետ աշխատանքային մեթոդների և միջոցների իրար փոխանցումը
Սուրեն Գևորգյանի հետ աշխատանքից փորձել ենք նշել հիմնական դժվարությունները
- Ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ
- Կարդում էր ցածր, ոչ հստակ ձայնով
- Ամաչկոտ էր
- Ուներ դժվարություններ 10-ի սահմանից ավելի բարդ մաթեմատիկական գործողություններ կատարելիս
- Ուներ դժվարություններ բազմավանկ բառեր կարդալիս, շուտ է հոգնում, արագ շեղվում։
Ծնող-դասվար-աջակցող մասնագետի աշխատանքի օգնությամբ կարողությունների զարգացում
- Կարողանում է կատարել ավելի 10-ի սահմանից ավելի բարդ մաթեմատիկական գործողություններ
- Ավելի բարձր է կարդում, հստակ ձայնով
- Զարգացան կենցաղավարության հմտտությունները (վերարկուն հանել, հագնել, ավելի կոկիկ դասավորել պայուսակը )
Սուրեն Գևորգյանի դասվարի՝ Սրբուհի Ներսիսյանի դիտարկումը․
Սուրեն Գևորգյանը երկրորդ ուսումնական տարվա սկզբին ճանաչում էր բոլոր տառերը, թվերը, կարողանում էր կարդալ , բայց կարդալիս միշտ ավելի ցածր ձայնով էր արտասանում բառերը, ուսումնական պրոցեսում չէր կարողանում համարձակ ինքնարտահայտվել, ամաչում էր: Մաթեմատիկական գործողությունները կատարում էր 10-ի սահմանում: Տարվա ավարտին բավական մեծ փոփոխություն հաստատվեց ուսումնական պրոցեսի ընթացքում, արդեն կարդալիս բառերը ավելի հստակ և բարձր ձայնով էր արտասանում, հարցերին պատասխանում էր ավելի ինքնավստահ: Մաթեմատիկայի մեջ ևս գրանցել է բավականին առաջընթաց: Երեխաների շփման հետ որևէ խնդիր չի եղել այս ընթացքում: Ճամփորդություններին ևս ակտիվ մասնակցել է:
Սուրենը ակտիվ մասնակցում է ուսումնական նախագծերին, ճամփորդություններին, դասընկերների հետ շփվելիս չունի խնդիրներ, սիրում է իր դպրոցը և ուսումնական միջավայրը։