Ձիավարություն

Այսօր «Ձիավարություն» նախագծով եղանք ուսումնական ագարակում։ Հյուսիսային դպրոցից Արմինե Մակվեցյանի երկարացված օրվա ճամբարականների հետ քայլքով գնացինք ագարակ։ Ընկեր Դավիթը ճամբարականներին ներկայացրեց ձիավարության անվտանգության կանոնները, ապա իրականացրեցինք ձիերի խնամք և ձիավարեցինք։

Ավելին՝ տեսանյութում և ֆոտոշարքում

Ձիավարություն

Այսօր Հյուսիսային դպրոցի 2․1 դասարանը եղավ ագարակում։ Այս անգամ այցելել էինք Ձիավարություն նախագծով։ Ձիավարությունից առաջ սովորողներին ներկայացրեցինք անվտանգության կանոնները, խոսեցինք ձիերի առանձնահատկությունների մասին։ Սովորողների ոգևորությունը մեծ էր, հաճելի էր Մաշայի հետ ընկերություն անելը։

Ավելին՝ տեսանյութում

Ճամբարականները ագարակում

Այսօր Արմինե Մակվեցյանի ճամբարականների հետ քայլքով, ուրախ տրամադրությամբ գնացինք ագարակ։ Ագարակը շատ սիրելի է ճամբարականների կողմից, քանի որ այցելելով ագարակ նրանք ստանում են դրական էմոցիաներ և իրենք էլ փոխանցում են իրենց դրական էներգիան։ Կենդանիների հետ «շփման» շնորհիվ նրանք հաղթահարում են իրենց վախերը և ավելի համարձակ են դառնում։

Ավելին՝ տեսանյությում

Այց Ագարակ․ Շնասերները՝ ագարակում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Համագործակցային նախագիծ

Շարունակել կարդալ “Այց Ագարակ․ Շնասերները՝ ագարակում”

Ագարակում

Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա սովորողները ագարակում են։ Շրջեցինք, կերակրեցինք կենդանիներին և իհարկե «շփվեցինք» մեր սիրելի ձիերի հետ։ Ագարակը շատ սիրելի է սովորողների կողմից, քանի որ այցելելով ագարակ նրանք ստանում են դրական հույզեր, հաղթահարում են իրենց վախերը և դառնում են ավելի համարձակ։

Ավելին՝ տեսանյութում