Մարմնամարզություն

Այսօր 6 տարեկանների հետ բակում լավ մարզվեցինք, ապա կազմակերպեցինք ուրախ, հետաքրքիր մարզական խաղեր:

Տեսանյութը՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգից

Advertisements

  «Բարեկամություն» ճամբարի հերթական օրը

Օրն սկսվեց Հյուսիսային դպրոցում ընդհանուր պարապմունքով, ապա օրվա մի մասն անցկացրեցի 6 տարեկանների խմբում, նրանց հետ կազմակերպեցինք մարզական հետաքրքիր խաղեր:  Դրանից հետո մասնակցեցինք ուսումնական պարապմունքների Մայր դպրոցում: Շարունակել կարդալ ”  «Բարեկամություն» ճամբարի հերթական օրը”

‹‹Բարեկամություն›› ճամբարի մեկնարկը

 

 Այսօր ‹‹Բարեկամություն›› ճամբարի առաջին օրն էր: Օրն սկսվեց Հյուսիսային դպրոցում ընդհանուր պարապմունքով, որի ժամանակ սովորեցինք հարսանեկան ծեսին բնորոշ գեղեցիկ երգեր: Ապա օրվա մի մասը անցկացրեցինք հինգ տարեկանների հետ, որից հետո 12:00-14:00 ընկած ժամանակահատվածում մասնակցեցինք ‹‹Իմացումի հրճվանք›› լաբորատորիայի աշխատանքներին Մայր դպրոցում, որն իր մեջ ներառում է նաև մաթեմատիկայի դասավանդումը կրտսեր դպրոցում, ծանոթացանք մաթեմատիկայի դասավանդման մի քանի կարևոր առանձնահատկությունների հետ: Դրանից հետո մասնակցեցինք ընդհանուր պարապմունքի մարմարյա սրահում, որի ընքացքում սովորեցինք ծիսական պարերգեր: 14:30-ից սկսվեց կրթահամալիր դիմողների բլոգային-նախագծային ուսուցման պարապմունքը: Ծրագրի ընքացքում ծանոթացանք կրթահամալիրի կայքի , մեդիակրթության, նախագծային ուսուցման, բլոգային ուսուցման, բլոգավարության հետ: Բլոգավարության ընթացքում ընդհանուր գաղափար կազմեցինք բլոգի, դրա օգտագործման առանձնահատկությունների մասին:

 

Շարունակել կարդալ “‹‹Բարեկամություն›› ճամբարի մեկնարկը”