Հանդիպում Ռուբիկ պապիկի հետ

Այսօր «Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակում Հյուսիսային դպրոցի երաժշտության լաբորատորիայում տեղի ունեցավ հանդիպում Ռուբիկ պապիի հետ։ Ազգագրագետը ճամբարականներին ներկայացրեց խաղեր և ավանդազրույցներ, խաղացին ազգային և մանկությունից եկած խաղեր։

Ազգային, ծիսական խաղեր

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում համատեղ նախագիծ ենք իրականացնում Արևելյան դպրոցի Նունե Խաչիկօղլյան ճամբարականների հետ։ Իրականացրեցինք «Մուկն ու կատուն», «Կարմիր կոճակ», «Աղջիկ փախցնոցի» և «Աքլորակռիվ» ազգային, ծիսական խաղերը։

Ավելին՝ տեսանյութում, Լուսանկարները՝ Նունե Խաչիկօողլյանի

Ազգային խաղեր

Ձմեռային Ազգագրական փառատոնի և «Դյուցազնապատում» նախագծերի շրջանակներում ազգային խաղեր կկազմակերպի և դյուցազնապատումից կենդանի ընթերցումներ կիրականացնի վանեցի, ազգային մշակույթի կրող Ռուբեն Կարապետյանը, ով սովորողներին կծանոթացնի ազգային խաղերին, կենդանի բարբառով ավանդազրույցներ կպատմի Փոքր Մհերի մասին։

Շարունակել կարդալ “Ազգային խաղեր”

Ազգային, ծիսական խաղեր

 «Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակում Հյուսիսային դպրոցի տարատարիք ջոկատները խաղում են ազգային խաղեր։ Ազգային խաղերից ընտրել էինք «Անհաղթ աքլորը» և «Պահիր մայր թռչունին»։

Շարունակել կարդալ “Ազգային, ծիսական խաղեր”

Ազգայի խաղեր, համատեղ նախագիծ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Պատասխանատուներ՝ Նարինե Պողոսյան և Արմինե Մակվեցյան

Շարունակել կարդալ “Ազգայի խաղեր, համատեղ նախագիծ”

Համատեղ ընկուզախաղեր Արևելքի ճամբարականների հետ

«Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակում մեզ մոտ հյուրընկալվեցին Նունե Խաչիկօղլյանի ջոկատը, միասնական ընկուզախաղեր իրականացնելու համար։ Հրավիրված  մեր սիրելի Մարինե Մկրտչյանը  բոլորին մանրամասնորեն բացատրեց, պատմեց ընկուզախաղերի, չարխափանների հետ կապված բոլոր հնարքներն ու նշանակությունները:

Շարունակել կարդալ “Համատեղ ընկուզախաղեր Արևելքի ճամբարականների հետ”